Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի ուղերձը

08.10.2021 18:52

Հարգելի՛ պարոն Քյարամյան,

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Քննչական կոմիտեի աշխատակիցներին՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ:

Որպես իրավական պետության կարևոր օղակներից մեկը՝ Ձեր ղեկավարած կառույցն իր առանցքային դերն ունի Հայաստանի Հանրապետությունում իրավակարգի հաստատման և ամրապնդման, ՀՀ քաղաքացիների օրինական իրավունքների ու շահերի պաշտպանության, հանցավորության ու կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի իրականացման գործում:

Ամենօրյա լարված ու պատասխանատու աշխատանքով Դուք նպաստում եք մեր երկրում օրինականության հաստատմանը, պետության և հասարակության օրինական շահերի պաշտպանությանը:

Վստահ եմ՝ Ձեր մասնագիտական գիտելիքներով ու հետևողական աշխատանքով կկարողանաք լիարԺեք իրականացնել Սահմանադրությամբ Ձեզ վերապահված լիազորությունները:

Վերստին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ Ձեզ և Քննչական կոմիտեի բոլոր ծառայողներին մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն և բարի ծառայություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության և հայ  ժողովրդի: 

Հարգանքով՝

Սերգեյ Մեղրյան


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի