Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներ Տավուշի մարզում (տեսանյութեր, լուսանկարներ)

14.02.2022 16:11

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ «Գոշ» լճի մոտ տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով, 2022թ. փետրվարի 12-ին` ժամը 06:00-ի սահմաններում, 31-ամյա տղամարդը իր «ՈւԱԶ-31519» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի արդյունքում վերջինս տեղում մահացել է, իսկ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, նշանակվել են դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տեսանյութը՝ կից՝ www.youtube.com/watch?v=rZCq127kcrc



ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են նաև համապատասխան միջոցառումներ՝ պարզելու Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները, որի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Ըստ նախնական տվյալների, 2022թ. փետրվարի 12-ին` ժամը 07:00-ի սահմաններում, 69-ամյա տղամարդն, իր «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով, հիշյալ վայրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը, ինչի հետևանքով վերջինս և նրա ուղևորներից մեկը տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են   բժշկական կենտրոն:

Նշանակվել են դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Տեսանյութը՝ կից՝ www.youtube.com/watch?v=1ECRhB30z2M

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի