Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

35-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է ամուսինը (տեսանյութ)

05.05.2022 15:27

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 35-ամյա կնոջ սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի մայիսի 5-ին՝ ժամը 01։53-ին, «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունից և տեղեկացվել է, որ Երևան քաղաքի Ադոնցի փողոցի շենքերից մեկի բնակարանում կանչով մեկնած շտապօգնության խումբը հայտնաբերել է 30-35 տարեկան կնոջ դի՝ գլխի վնասվածքով։

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված զննությամբ վերոնշյալ բնակարանի ննջասենյակում հայտնաբերվել է նույն բնակարանի բնակչուհու դի՝ մարմնական վնասվածքներով։  

Քրեական գործի նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական, գենետիկական, հետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել և զննության են ենթարկվել դեպքի վայրի հարակից տարածքները նկարահանող տեսախցիկների տեսանյութերը։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքւոմ պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով 35-ամյա կնոջ ամուսինն է:

Վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի