Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Պարզվում են զինծառայող Սարգիս Գրիգորյանի մահվան հանգամանքները

27.07.2021 10:29

2021 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի կրակային դիրքում, կրծքավանդակի ձախ շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ։


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի