Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ Նախագահը ներկա է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի նոր մասնաշենքի բացմանը (Լուսանկարներ)

07.10.2015 13:58


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Արաբկիր համայնքում ՀՀ քննչական կոմիտեի նոր մասնաշենքի բացման արարողությանը:

Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել շենքում, այցելել կոմիտեի տարբեր ստորաբաժանումների աշխատասենյակներ, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել Քննչական կոմիտեի գործունեության համար ստեղծված պայմաններին, այդ թվում՝ քննիչների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ մշակված ծրագրերին՝ քրեական գործերի թվայնացմանը, «Էլեկտրոնային նախաքննություն» համակարգին:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի