Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարականը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի` 2018 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 168-Լ հանձնարարականում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

23.08.2019 11:00
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
 
 
 
 
Հանձնարարականը՝

 

ք.Երևան, 23.08.2019թ., 129-L


Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով`

 

Հանձնարարում եմ՝





1.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2018 թվականի հոկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վերահսկողական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների աշխատանքները պատշաճ կազմակերպելու, նախաքննության ընթացքում թույլ տրված թերությունները հնարավոր սեղմ ժամկետում հայտնաբերելու և վերացնելու վերաբերյալ» թիվ 168-Լ հանձնարարականում (այսուհետ՝ հանձնարարական) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.

1) հանձնարարականի 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) սույն հանձնարարականի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված փաստաթղթերի պատճենները ներկայացնելու հետ միաժամանակ դրանց,  ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով  ներկայացված միջնորդագրերի, միջնորդագրերի քննարկման արդյունքում ստացված գրավոր հաղորդումների վերաբերյալ ամփոփ թվային տվյալները (Ձև 1) «մալբրի» էլեկտրոնային համակարգով ուղարկել Կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժին:»:

2) հանձնարարականը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-րդ կետով.
«2.1.Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության և ԶՔԳՎ վերահսկողության վարչության պետերին՝ յուրաքանչյուր ամիս վերլուծության ենթարկել քրեական գործերով հսկող դատախազների նույնանման փաստական հանգամանքների վերաբերյալ տարբեր իրավական դիրքորոշում արտահայտող  ցուցումները և արդյունքները զեկուցագրով ներկայացնել Կոմիտեի նախագահին  մինչև հաջորդող ամսվա 10-ը:»:

3) հանձնարարականի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.Կոմիտեի   կազմակերպական-վերլուծական   բաժնի  պետին՝ ամփոփել սույն հանձնարարականի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով ստացված թվային տվյալները  շաբաթական  և ամսական կտրվածքով:  Շաբաթական ամփոփ թվային տվյալները Կոմիտեի նախագահին ներկայացնել յուրաքանչյուր երեքշաբթի, իսկ ամսական ամփոփումները՝ գրավոր զեկուցագրի տեսքով՝ մինչև հաջորդող ամսվա 10-ը:»:

4) Ձև 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ համաձայն N1 հավելվածի:

2. Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին:

 

 

 

Հ. Գրիգորյան

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

 քննչական կոմիտեի նախագահի

                                                                                                                                        «     » ___  2019թ.

        N   - Լ հանձնարարականի 

Ձև 1



 

   

հ/հ

ընդամենը

Առարկությունների, բողոքար-կումների քանակը կամ   միջնորդագրերի քննարկման արդյունքում ստացված գրավոր հաղորդումների քանակը

Դատախազի որոշման  անվանումը

քրեական գործ հարուցելը մերժելու  մասին որոշումը  վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին որոշում

1

 

 

քրեական գործի հարուցումը վերացնելու մասին որոշում

2

 

 

քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու մասին որոշում

3

 

 

քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը վերացնելու մասին որոշում

4

 

 

 քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը վերացնելու մասին որոշում

5

 

 

քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշումը վերացնելու մասին որոշում

6

 

 

մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելու մասին որոշում

7

 

 

Այլ դատախազական ակտեր

դատախազի ցուցում

 

8

 

 

որից

անձին ձերբակալելու 

9

 

 

անձին ձերբակալումից ազատելու

 

10

 

 

մեղադրյալին կալանքից ազատելու

11

 

 

քննիչին դատավարությանը մասնակցելուց հեռացնելու մասին որոշում

12

 

 

դատախազական ներգործության այլ միջոցներ

 

13

 

 

Քննիչի  որոշման  անվանումը

 

 

 

ձերբակալումից ազատելու մասին որոշում

 

 

 

 

14

 

 

Միջնորդագիր

 

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով  ներկայացված միջնորդագիր

 

 

15

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                             :


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի