Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Պայթյուն Երևանում. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ, լուսանկարներ)

21.03.2022 17:42

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Արին Բերդի 4-րդ նրբանցքի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի առթիվ 2022թ. մարտի 21-ին՝ ժամը 08։50-ին ահազանգել է քաղաքացին և տեղեկացրել, որ Երևան քաղաքի Արին Բերդի 4-րդ նրբանցքի տներից մեկում ժամը 08։20-ի սահմաններում լսվել են պայթյունի ձայներ, այնուհետև շենքը փլուզվել է։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գազի արտահոսքի արդյունքում տեղի է ունեցել պայթյուն, և հիշյալ տունը փլուզվել է, ինչի հետևանքով մահացել է նույն տանը վարձակալական հիմունքներով բնակվող՝ 18-ամյա երիտասարդը:

Վերջինս ճանաչվել է տուժող, նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի