Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Կատարվում է քննություն՝ պարզելու 43-ամյա տղամարդու մահվան հանգամանքները

01.08.2016 16:21

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վանաձորի  տարածքային հարկային տեսչության իրավաբան Ա.Կարապետյանի մահվան հանգամանքները։
 

2016 թվականի օգոստոսի 1-ին՝ ժամը 10:15-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 09:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Լոռվա 9 հասցեում՝ կամրջի տակ, հայտնաբերվել է տղամարդու դի:
 

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տղամարդու ինքնությունը, ով Վանաձոր քաղաքի բնակիչ, Վանաձորի  տարածքային հարկային տեսչության իրավաբան, 1973թ. ծնված  Ա. Կարապետյանն է:
 

Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 

Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում է քննություն՝ պարզելու Ա. Կարապետյանի մահվան հանգամանքները:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի