Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ավարտվել է Վանաձորի բնակչի կողմից համաքաղաքացու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

29.12.2020 10:48

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի  Վանաձոր քաղաքի 74-ամյա բնակիչը, 2020թ. մայիսի 7-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում,  իր առանձնատան հետնամասի հարակից տարածքում նկատելով 64-ամյա համաքաղաքացուն ու նրան պատկանող շներին, ցանկացել է կենդանիներին դուրս հանել իր տարածքից: Սակայն նշված հարցի շուրջ համաքաղաքացիների  միջև վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում 74-ամյա տղամարդը  դիտավորությամբ, դանակի գործադրմամբ հարվածել է համաքաղաքացու կրծքավանդակի աջ կեսի շրջանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Բացի այդ, 74-ամյա տղամարդն իր  առանձնատանն ապօրինի կերպով պահել է նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող անծուխ վառոդ, որը հայտնաբերվել և առգրավվել է 2020թ. մայիսի 7-ին՝ վերոնշյալ առանձնատան խուզարկությամբ:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վանաձորի 74-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի  (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի