Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Քննություն է տարվում 32-ամյա ծննդկանի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ

19.10.2016 15:36

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Վանաձորի բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

Նախնական տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքում արական սեռի կենդանածին պտղի ծննդաբերությունից հետո մահացել է  Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին: Վերջինս որպես առաջնածին բժշկական կենտրոն էր դիմել սեպտեմբերի 26-ին։

 

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Բացատրություններ են վերցվել բուժսպասարկումն իրականացնող անձնակազմի անդամներից, առգրավվել  հիվանդության պատմությունը:

 

Միջոցներ են ձեռնարկվում՝ ծննդկանի մահվան դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու  ուղղությամբ: Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի