Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Պարզվել է «Էրեբունի բժշկական կենտրոնի» մոտակայքում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարած անձի ինքնությունը

25.07.2018 10:55

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի առթիվ քննվող գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ներգրավվել է որպես կասկածյալ:

2018թ. հուլիսի 23-ին «ձախ զստային շրջանի հրազենի վնասվածք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժօգնության էր դիմել Երևանի բնակիչը՝ ծնված 1991թ.:

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ վիճաբանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և ցուցմունք տվել դեպքի շուրջ, հանձնել հանցագործության գործիք հանդիսացած տրավմատիկ փամփուշտներ կրակող զենքը։

Հիշեցնենք, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9մմ տրամաչափի 3 պարկուճ, որոնք, փորձագետի նախնական դիտարկման համաձայն, հանդիսանում են ատրճանակի տրավմատիկ պարկուճներ:

Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական և դատաքրեագիտական փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի