Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքի առթիվ

04.04.2015 14:20

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել  է քրեական գործ՝ Սիփանիկ համայնքի ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքի առթիվ։

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությունից Արարատի մարզային քննչական վարչությունում ստացվել են նյութեր՝ համայնքի ղեկավարի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ։

Քննությամբ պարզվել է, որ Սիփանիկ համայնքի ղեկավարը Երևան քաղաքի բնակչուհու օգտին իր լիազորությունների շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու, այն է` ձևականորեն կազմակերպվող աճուրդին մասնակցելու և նրա օգտին որոշում կայացնելու պայմաններում համայնքի տարածքում գտնվող 9հա հողատարածքը նրա սեփականությունը դարձնելու համար  պահանջել է 5.200.000 ՀՀ դրամ կաշառք։ Պահանջված կաշառքը համայնքի ղեկավարն ստացել է անձամբ՝ 2015 թվականի ապրիլի 3-ին՝  իր տանը, և նույն պահին բռնվել ոստիկանության աշխատակիցների կողմից:

Դեպքի առթիվ 03.04.2015թ. Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Համայնքի ղեկավարը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի