Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

«Կամազ»-ը գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է (տեսանյութեր, լուսանկարներ)

13.07.2021 14:25

2021թ. հուլիսի 12-ին՝ ժամը 17:25-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ քարերով բեռնված ավտոմեքենան շրջվել է ձորակը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2021թ. հուլիսի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «Կամազ»-ի լիցքը բեռնաթափելու ժամանակ, Կոտայքի մարզի Առինջ գյուղի Տերյան 3-րդ փողոցի հարակից տարածքում, տեղի է ունեցել հողասահք, ինչի հետևանքով ավտոմեքենան շրջվել է ձորակը, իսկ վարորդը՝  տեղում մահացել:

Պարզվել է, որ նշված բեռնատարի վարորդը հանդիսանում է Աբովյան քաղաքի բնակիչ՝ ծնված 1959թ.: Վերջինիս դին ավտոմեքենայից դուրս է բերվել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները, պատճառները պարզելու ուղղությամբ:

 

Տեսանյութերը կարող եք դիտել՝ այցելելով՝
https://www.youtube.com/watch?v=p6NW4jpdyAs
https://www.youtube.com/watch?v=0hZgOqbqUnc


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի