Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

«Իրավաբանական դպրոցի» աշակերտների ճանաչողական այցը՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե (լուսանկարներ)

19.02.2021 17:40

«Եվրասիա միջազգային համալսարան»-ի իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ փետրվարի 19-ին Եվրասիա «Իրավաբանական դպրոցի» աշակերտների համար կազմակերպվեց ճանաչողական այց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե:

Այցի նպատակն էր աշակերտներին իրազեկել Քննչական կոմիտեի կազմավորման, գործունեության, առհասարակ՝ համակարգի, «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով ամրագրված՝ Քննչական կոմիտեի գործառույթների, Քննչական կոմիտեում ծառայության անցնելու կարգի մասին, ծանոթանալ քննիչի աշխատանքի առանձնահատկություններին:

ՀՀ քննչական կոմիտեի իրավական ապահովման և վիճակագրության վարչության պետի պաշտոնակատար Վահրամ Անդրեասյանը, ողջունելով աշակերտներին, անդրադարձավ նրանց հուզող և հետաքրքրող հարցերին` տալով սպառիչ և բովանդակալից պատասխաններ:

Այցի ընթացքում Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը աշակերտներին ներկայացրեց «ճանաչման սենյակ»-ը, գրադարանը,  բացատրեց, թե գործնականում ինչպես են կատարվում քննչական գործողությունները, նրանք հանդիպեցին Քննչական կոմիտեի քննչական վարչությունների աշխատակիցների հետ, որոնք ներկայացրեցին համապատասխան ստորաբաժանումների գործառույթները, դրանց դերն ու նշանակությունը: Քննչական կոմիտեի աշխատակիցները, անդրադառնալով երեխաներին հետաքրքրող հարցերին, տվեցին բովանդակալից և սպառիչ պատասխաններ:

Հանդիպումն անցավ ակտիվ հարց ու պատասխանի մթնոլորտում:

Հավելենք, որ նմանատիպ հանդիպումները կրում են շարունակական բնույթ և միտված են ուսանողների և աշակերտների գործնական գիտելիքների զարգացմանը, նպաստելու ապագան ու հեռանկարները պատկերացնելուն, մասնագիտության ընտրության հարցում ճիշտ կողմնորոշվելուն և որոշում կայացնելուն։


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի