Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն

01.07.2021 18:51

2021թ. հունիսի 30-ին Երևան քաղաքի Իսահակյան-Տերյան փողոցների հատման խաչմերուկում  մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի աշխատակից Նարեկ Շահինյանն ստացել է մարմնական վնասվածքներ, ինչի կապակցությամբ դիմել է բժշկական օգնության:

Բուժհիմնարկից ստացված համապատասխան հաղորդագրության հիման վրա՝ դեպքի հանգամանքները պարզելու և մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով նախապատրաստվում են նյութեր:

Տեղեկացնում  ենք, որ Նարեկ Շահինյանը ծաղկի կրպակի հետ որևէ առնչություն չունի, ուստի էլեկտրոնային մամուլում տարածված այն տեղեկատվությունը, թե իբր վիճաբանության պատճառ է հանդիսացել քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ծաղկի կրպակի ապամոնտաժումը, իրականության հետ որևէ աղերս չունի:

Հորդորում ենք զերծ մնալ չճշտված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի