Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Մեղադրանք է առաջադրվել՝ բռնության գործադրմամբ ինքնիրավչության փորձ կատարելու համար

02.12.2016 18:42

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով  մեղադրանք է առաջադրվել 50-ամյա Ռ.Կոստանյանին՝ բռնության գործադրմամբ ինքնիրավչության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-322-րդ հոդվածի 2-րդ մասով։

Հաշվի առնելով ԶԼՄ-ների հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Քրեական գործի շրջանակներում դեկտեմբերի 1-ին ձերբակալվել է ևս երկու անձ՝ բռնության գործադրմամբ ինքնիրավչության փորձ կատարելու կասկածանքով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի