Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարականը՝ վարույթում քննվող քրեական գործերի քանակի, նախաքննության ժամկետների և թափուր հաստիքների մասին տեղեկատվություն ներկայացնելու վերաբերյալ (ինկորպորացիա)

10.08.2021 11:56

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ



Հանձնարարական՝        

 

 

 29.10.2018թ. 169-Լ
(շարադրվել է նոր խմբ. 27.07.2021. N 88-L)
փոփոխվել է Կոմիտեի նախագահի 10.08.2021թ. 101-Լ հանձնարարականով
Ինկորպորացիա 10.08.2021թ. դրությամբ

 
Հիմնական փաստաթուղթ
Նոր խմբագրությամբ
 Հիմնական փաստաթուղթը փոփոխող իրավական ակտ

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքի արդյունավետությունը պարզելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 

Հանձնարարում եմ՝

 

1.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)  կենտրոնական մարմնի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումների, զինվորական քննչական գլխավոր վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների և  մարզային քննչական վարչությունների պետերին՝
յուրաքանչյուր ամիս՝ մինչև հաջորդող ամսվա 2-ը, «MULBERRY» էլեկտրոնային համակարգով Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչություն ուղարկել պահանջվող տեղեկատվությունը «microsoft excel» ֆայլով՝ համաձայն Ձևի: (փոփոխվել է Կոմիտեի նախագահի 10.08.2021թ. 101-Լ հանձնարարականով)

2. Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին՝
յուրաքանչյուր ամիս՝  մինչև հաջորդող ամսվա 2-ը, «MULBERRY» էլեկտրոնային համակարգով Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչություն ուղարկել Կոմիտեում առկա թափուր հաստիքների քանակի, պաշտոնների անվանացանկի և այլ ստորաբաժանումներ գործուղված քննիչների  քանակի վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ ստորաբաժանումների:

3. Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետին՝
ամփոփել սույն հանձնարարականի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը և մինչև հաջորդող ամսվա 5-ը զեկուցագրով՝ ամսական  ամփոփ թվային տվյալների հետ միասին ներկայացնել Կոմիտեի նախագահին, ինչպես նաև Կոմիտեի նախագահի տեղակալներին (վերաբերելի մասով):

4. Սույն հանձնարարականի կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Կոմիտեի նախագահի տեղակալներին՝ ըստ համակարգման ոլորտների:

5. Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին,  Կոմիտեի կենտրոնական մարմնի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումների,  զինվորական քննչական գլխավոր վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների և  մարզային քննչական վարչությունների պետերին, Կոմիտեի գլխավոր քարտուղարին և Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին:

                                                                                               

                                                                                                         Հ.Գրիգորյան


Հավելված՝
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի
2021թ. 169-Լ հանձնարարականի

Ձև





Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի