Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՔԿ նախագահի հանձնարարականը՝ ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում կադրային փոփոխությունների, գործուղումների վերաբերյալ իրազեկելու մասին

29.09.2021 14:36

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 
Հանձնարարական՝

 

 

Ինկորպորացիա առ 29.09.2021. N 124-Լ
07.04.2021. N 36-Լ


Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով,  «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներում, մարզային քննչական վարչություններում և դրանց ստորաբաժանումներում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց միջև աշխատանքի բաժանում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի հրամաններում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու գործընթացը կանոնակարգելու նպատակով՝

 

Հանձնարարում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների, մարզային քննչական վարչությունների պետերին՝

1) ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոններում նշանակումների (այդ թվում՝ մեկ այլ ստորաբաժանումում նշանակվելու) և մեկ ամսից ավել ժամկետով գործուղումների (այդ թվում՝ գործուղումների երկարաձգման, դադարման) դեպքում, յուրաքանչյուր անգամ համապատասխան հրամանը ստանալուց հետո եռօրյա ժամկետում այդ մասին գրությամբ իրազեկել Կոմիտեի իրավաբանական վարչության պետին՝  նշելով.
ա. Կոմիտեի ստորաբաժանման պետի պաշտոնում նոր նշանակման դեպքում՝ տվյալ ստորաբաժանման պետի համակարգման ոլորտում գտնվող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ցանկը.
բ. Կոմիտեի ստորաբաժանման պետի տեղակալի պաշտոնում նոր նշանակման դեպքում՝ տվյալ ստորաբաժանման պետի տեղակալի գործառույթները և նրա համակարգման ոլորտում գտնվող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ցանկը.
գ. Կոմիտեի տվյալ ստորաբաժանումում քննիչի նոր նշանակման կամ գործուղման դեպքում՝ քննիչի անմիջական վերադասին, ում համակարգման ոլորտում ընդգրկվելու է. (փոփ. 29.09.2021. N 124-Լ)

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված գրությանը կից ուղարկել նշանակման (այդ թվում՝ մեկ այլ ստորաբաժանումում նշանակվելու) կամ գործուղման (այդ թվում՝  գործուղումների երկարաձգման, դադարման) վերաբերյալ Կոմիտեի նախագահի հրամանի պատճենը.
3) սույն կետի 1-ին ենթակետով չնախատեսված դեպքերում, երբ համակարգման ոլորտների փոփոխությունը պայմանավորված է աշխատանքի կազմակերպման անհրաժեշտությամբ, Կոմիտեի նախագահի ոլորտը համակարգող տեղակալին ներկայացնել հիմնավորված միջնորդություն ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համակարգման ոլորտների փոփոխության վերաբերյալ, որը բավարարվելուց հետո ուղարկվում է Կոմիտեի իրավաբանական վարչություն՝ Կոմիտեի նախագահի տեղակալի համապատասխան հրամանում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու նպատակով: (փոփ. 29.09.2021. N 124-Լ)

2. Կոմիտեում նշանակման (այդ թվում՝ մեկ այլ ստորաբաժանումում նշանակվելու) կամ գործուղման (այդ թվում՝ գործուղման երկարաձգման, դադարման)  վերաբերյալ՝ իրազեկում է այն ստորաբաժանման պետը, որտեղ նշանակվել, գործուղվել կամ գործուղված է եղել Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը:

3. Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետին՝
Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալի պաշտոն զբաղեցնող անձի փոփոխության դեպքում իրազեկել կամ միջնորդություն ներկայացնել սույն հանձնարարականի 1-ին կետով նախատեսված դեպքերում և կարգով:

4. Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության պետին՝
Կոմիտեի իրավաբանական վարչություն ուղարկել Կոմիտեի համակարգից ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ազատման վերաբերյալ Կոմիտեի նախագահի հրամանների պատճենները: (փոփ. 29.09.2021. N 124-Լ)

5. Կոմիտեի իրավաբանական վարչության պետին՝
սույն հանձնարարականի 1-ին կետով նախատեսված դեպքերում և ստացված փաստաթղթերի հիման վրա՝ կազմակերպել Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների, մարզային քննչական վարչությունների ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց միջև աշխատանքի բաժանման մասին հրամաններում փոփոխություններ և լրացումներ նախատեսող Կոմիտեի նախագահի տեղակալի հրամանների նախագծերի նախապատրաստումը: (փոփ. 29.09.2021. N 124-Լ)

6. Սույն հանձնարարականի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետին:

7. Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի գլխավոր քարտուղարին, Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության, տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության, Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների, մարզային քննչական վարչությունների և դրանց ստորաբաժանումների պետերին, Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության պետին:

 

Հ.Գրիգորյան

 

 

 



Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի