Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ ՔԿ նախագահի հրամանը՝ ՀՀ քննչական կոմիտեի կողմից իրականացվող ՀՀ կառավարության որոշումներով հաստատված ռազմավարություններից բխող 2020-2023թթ. գործողությունների ցանկը հաստատելու մասին (Ինկորպորացիա)

21.07.2021 12:30

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ



Հրաման՝



ք.Երևան, 12.05.2020թ., N 97-Լ
Ինկորպորացիա առ 21.07.2021. N 84-Լ

Հիմնական փաստաթուղթ
 Հիմնական փաստաթուղթը փոփոխող իրավական ակտ


 

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով հաստատված ռազմավարություններից բխող 2020-2023 թվականների գործողությունների ցանկերում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի իրավասության շրջանակներում  կատարման ենթակա միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել.
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1332-Ն որոշմամբ հաստատված  Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրից բխող Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) իրավասության շրջանակներում  իրականացվող  գործողությունների ցանկը՝ համաձայն  N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1441-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող Կոմիտեի իրավասության շրջանակներում  իրականացվող  գործողությունների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի  28-ի թիվ 1717-Լ որոշմամբ հաստատված քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրից բխող Կոմիտեի իրավասության շրջանակներում  իրականացվող գործողությունների ցանկը՝  համաձայն N 3 հավելվածի. 
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 1978-Լ որոշմամբ հաստատված մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության իրականացման 2020-2022 թվականների միջոցառումների ծրագրից բխող Կոմիտեի իրավասության շրջանակներում  իրականացվող  գործողությունների ցանկը՝ համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն հրամանով հաստատված N 1 հավելվածով նախատեսված  Կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման (այդ թվում՝ Կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանման) պետին՝
յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության  արդարադատության  նախարարություն  ներկայացնել  կիսամյակային  հաշվետվություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1332-Ն որոշմամբ հաստատված  Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրում ներառված Կոմիտեի իրավասության շրջանակներում իրականացվող գործողությունների ընթացքի մասին:

3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել պատասխանատու ստորաբաժանումների պետերին:

4. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Այվազյանին:

5. Սույն հրամանն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, մարմինների, ստորաբաժանումների պետերին, Կոմիտեի գլխավոր քարտուղարին և Կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանումների պետերին:
 

Հ. Գրիգորյան


Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
     քննչական կոմիտեի նախագահի
                                                                                                           « __ »   __   2020թ. N    -Լ հրամանի

 

Ցանկ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1332-Ն որոշմամբ հաստատված  Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրից բխող Կոմիտեի իրավասության շրջանակներում  իրականացվող  գործողությունների

 

հ/հ

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված գործողությունը

Կոմիտեի իրավասության շրջանակներում իրականացվող գործողությունը

Պատասխանատու ստորաբաժանումները (այդ թվում՝ Կոմիտեի դեպարտամենտի)

Գործողութ-յան կատարման ժամկետը

1.

Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քննության գործառույթներով օժտված և անկախության բավարար երաշխիքներ ունեցող հակակոռուպցիոն իրավապահ մարմնի` Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորում և բնականոն գործունեության ապահովում (N 2 հավելվածի 2-րդ կետ)

1.Ներկայացնել առաջարկություններ պատասխանատու մարմնին (ՀՀ արդարադատության նախարարություն) Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման նպատակով օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

 

 

 

2. Կոռուպցիոն հանցագործությունների քննության իրականացումը մեկ միասնական մարմնում կենտրոնացնելու նպատակով մշակել և ներկայացնել պատասխանատու մարմնին (ՀՀ արդարադատության նախարարություն) Կոմիտեում կառուցվածքային փոփոխություններ նախատեսող իրավական ակտի նախագծի փաթեթ, որի համաձայն Կոմիտեի  հատկապես կարևոր գործերի  քննության գլխավոր վարչության կոռուպցիոն և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքները և գործիքակազմը կփոխանցվի Հակակոռուպցիոն կոմիտեին:

1.Կոմիտեի   իրավաբանական վարչություն վարչություն.

Համակատարող՝ Կոմիտեի  հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն

(փոփ. 21.07.2021. N 84-Լ)

 

2.Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական- վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության հատուկ հանձնարարությունների և կազմակերպական-վերլուծական վարչություն.

Համակատարողներ՝ Կոմիտեի հատկապես կարևոր գործերի  քննության գլխավոր վարչություն,

Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչություն,

Կոմիտեի իրավաբանական վարչություն

(փոփ. 21.07.2021. N 84-Լ)

1.2020թ.՝ պատաս-խանատու մարմնի կողմից ներկայաց-ված ժամկետի համաձայն

2. 2021թ.

2.

Պետական պաշտոններում նշանակման ենթակա  անձանց, դատավորների և դատավորների թեկնածուների, դատախազների և դատախազների թեկնածուների, քննիչների բարեվարքության կանոնների պահպանման նկատմամբ հսկողության իրականացման կառուցակարգերի ձևավորում (N 2 հավելվածի 9-րդ կետ)

1.Ներկայացնել առաջարկություններ պատասխանատու մարմնին (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա  անձանց բարեվարքության կանոնների պահպանման նկատմամբ ուսումնասիրությունների իրականացման և տվյալ անձին նշանակելու իրավասություն ունեցող անձին նշանակման նպատակահարմարության վերաբերյալ համապատասխան խորհրդատվական բնույթի եզրակացություն ներկայացնելու գործառույթ սահմանող իրավական ակտերի նախագծերի փաթեթի վերաբերյալ:

2.Ներկայացնել առաջարկություններ պատասխանատու մարմնին (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) «Կոռուպցիայի  կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կվերապահվի քննիչների բարեվարքության կանոնների պահպանման վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման, դրանց հիման վրա համապատասխան անձանց խորհրդատվական եզրակացություններ տրամադրելու վերաբերյալ իրավասություն:

1. Կոմիտեի իրավաբանական վարչություն.

Համակատարող՝

Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչություն

(փոփ. 21.07.2021. N 84-Լ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2. Կոմիտեի իրավաբանական վարչություն.

Համակատարողներ՝

Կոմիտեի ներքին անվտանգության վարչություն,

Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչություն

(փոփ. 21.07.2021. N 84-Լ)

 

 

 

 

 

 

 

1.2020թ.՝

պատաս-խանատու մարմնի կողմից ներկայաց-ված ժամկետի համաձայն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2. 2021թ.՝

պատաս-խանատու մարմնի կողմից ներկայաց-ված ժամկետի համաձայն

 

 

 

 

 

 

3.

Պատգամավորի, քննիչի վարքագծի կանոնների սահմանում (N 2 հավելվածի 14-րդ կետ)

1. Ուսումնասիրել միջազգային փորձը

և ուսումնասիրությունների արդյունքում մշակել, ներկայացնել  իրավական ակտի նախագծի փաթեթը  պատասխանատու մարմնին (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով):

 

 

 

 

 

 

 

 

2. Ներկայացնել Կոմիտեի նախագահի ստորագրմանը քննիչի վարքագծի կանոնները սահմանող իրավական ակտի նախագիծը:

1.Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական- վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության հատուկ հանձնարարությունների և կազմակերպական-վերլուծական վարչություն.

Համակատարողներ՝ Կոմիտեի ներքին անվտանգության վարչություն,

Կոմիտեի իրավաբանական  վարչություն

(փոփ. 21.07.2021. N 84-Լ)

2.Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական- վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության հատուկ հանձնարարությունների և կազմակերպական-վերլուծական վարչություն

1.2020թ.

3-րդ եռամսյակ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2. 2021թ.

1-ին  եռամսյակ

4.

ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրված կոռուպցիոն հանցագործությունների հանցակազմերի միջազգային չափանիշների համապատասխանության հարցի ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում կոռուպցիոն հանցագործությունները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում (N 2 հավելվածի 33-րդ կետ)

Ներկայացնել առաջարկություններ պատասխանատու մարմնին (ՀՀ արդարադատության նախարարություն) օրենսդրական ակտերի նախագծերի վերաբերյալ:

 Կոմիտեի իրավաբանական վարչություն.

Համակատարողներ՝ Կոմիտեի  հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն,

Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական- վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչություն

(փոփ. 21.07.2021. N 84-Լ)

1. 2021թ.`

պատաս-խանատու մարմնի կողմից ներկայաց-ված ժամկետի համաձայն

5.

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 30-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի  համապատասխանեցման նախադրյալների ստեղծում (N2 հավելվածի 41-րդ կետ)

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի  30-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումների և  իրավակիրառ պրակտիկայի միջև առկա օրենսդրական անհամապատասխանությունների և դրանց վերացման (ուղղված կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում օպերատիվ-հետախուզական միջոցառումը նաև ապօրինի վարձատրություն տալու կամ ստանալու, իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու, իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալու վերաբերյալ գործերով իրականացնելուն) մասին  օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ  ներկայացնել առաջարկություններ պատասխանատու մարմնին (ՀՀ արդարադատության նախարարություն):  

Կոմիտեի իրավաբանական վարչություն.

Համակատարողներ՝ Կոմիտեի  հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն,

Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական- վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչություն,

Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչություն,

Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչություն

(փոփ. 21.07.2021. N 84-Լ)

2021թ.՝

պատաս-խանատու մարմնի կողմից ներկայաց-ված ժամկետի համաձայն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
     քննչական կոմիտեի նախագահի 
« __ »   __   2020թ. N    -Լ հրամանի  

 

Ցանկ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1441-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող Կոմիտեի իրավասության շրջանակներում  իրականացվող  գործողությունների  

 

հ/հ

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված գործողությունը

Կոմիտեի իրավասության շրջանակներում իրականացվող գործողությունը

Պատասխանատու ստորաբաժանումները (այդ թվում՝ Կոմիտեի դեպարտամենտի)

Գործողութ-յան կատարման ժամկետը

1.

Համապատասխան իրավական ակտերում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ ուղղված քննիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի և ընթացակարգերի կատարելագործմանը (N 2 հավելվածի նպատակ 10, ռազմավարական ուղղություն՝ քննչական մարմինների բարեփոխում, գործողություն 1)

Համագործակցել պատասխանատու մարմնի հետ (ՀՀ արդարադատության նախարարություն) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծ մշակելու գործում՝  քննիչների բարեվարքության արդյունավետ, թափանցիկ գնահատման, Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի աշխատանքների կատարելագործման, էթիկայի հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտ կարգավորումներ նախատեսելու նպատակով:

Կոմիտեի իրավաբանական վարչություն.

Համակատարողներ՝ Կոմիտեի ներքին անվտանգության վարչություն,

Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչություն

(փոփ. 21.07.2021. N 84-Լ)

2020թ.

1-ին կիսամյակ

 

 

 

2.

Օրենսդրական փոփոխություններից բխող գործառույթների իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական աջակցություն տրամադրել քրեական վարույթն իրականացնող մարմիններին, այդ թվում՝ դատարաններին (N 2 հավելվածի նպատակ 11, գործողություն 5)

Մշակել օրենսդրական փոփոխություններից բխող գործառույթների իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների ցանկը և ներկայացնել պատասխանատու մարմնին (ՀՀ ֆինանսների նախարարություն):

Կոմիտեի դեպարտամենտի իրավասու կառուցվածքային ստորաբաժանումներ

Պատաս-խանատու մարմնի կողմից սահմանած ժամանա-կացույցին համապա-տասխան

3.

Մշակել օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված քննիչների աշխատավարձի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարների բարձրացմանը և քննիչների թվակազմի ավելացմանը (N 3 հավելվածի նպատակ 10, գործողություն 2)

Ներկայացնել առաջարկություններ պատասխանատու մարմնին (ՀՀ արդարադատության նախարարություն) քննիչների աշխատավարձի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարների բարձրացմանն ու քննիչների թվակազմի ավելացմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Կոմիտեի դեպարտամենտի իրավաբանական վարչություն.

Համակատարողներ՝ Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական- վերլուծական և քրեագիտական գլխավոր  վարչության հատուկ հանձնարարությունների, կազմակերպական- վերլուծական վարչություն,

Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն, Կոմիտեի դեպարտամենտի ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման վարչություն

(փոփ. 21.07.2021. N 84-Լ)

2021-2022թթ.՝ պատաս-խանատու մարմնի կողմից ներկայաց-ված ժամկետի համաձայն

 

 

 

Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
     քննչական կոմիտեի նախագահի
                                                                                                           « __ »   __   2020թ. N    -Լ հրամանի


Ցանկ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի  28-ի թիվ 1717-Լ որոշմամբ հաստատված քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրից բխող Կոմիտեի իրավասության շրջանակներում  իրականացվող գործողությունների


 

հ/հ

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված գործողությունը

Կոմիտեի իրավասության շրջանակներում իրականացվող գործողությունը

Պատասխանատու ստորաբաժանումները (այդ թվում՝ Կոմիտեի դեպարտամենտի)

Գործողութ-յան կատարման ժամկետը

1.

Քրեակատարողական համակարգում կոռուպցիայի դեմ պայքար (N 2 հավելվածի 7-րդ կետ)

 

Աջակցություն ցուցաբերել պատասխանատու մարմնին  կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը և կանխարգելմանն ուղղված ուսումնասիրություններ կատարելու, համալիր ծրագիր մշակելու և իրականացնելու գործում:

Կոմիտեի իրավաբանական վարչություն. Համակատարողներ՝

Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն,

Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական- վերլուծական և քրեագիտական գլխավոր  վարչության հատուկ հանձնարարությունների, կազմակերպական- վերլուծական վարչություն

(փոփ. 21.07.2021. N 84-Լ)

2020թ. օգոստոսի 3-րդ տասնօր-յակ՝ պատաս-խանատու մարմնի կողմից ներկայաց-ված ժամկետի համաձայն

 

 

 

 


Հավելված N 4
Հայաստանի Հանրապետության
     քննչական կոմիտեի նախագահի
                                                                                                           « __ »   __   2020թ. N    -Լ հրամանի 

Ցանկ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 1978-Լ որոշմամբ հաստատված մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության իրականացման 2020-2022 թվականների միջոցառումների ծրագրից բխող Կոմիտեի իրավասության շրջանակներում  իրականացվող  գործողությունների

 

հ/հ

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված գործողությունը

Կոմիտեի իրավասության շրջանակներում իրականացվող գործողությունը

Պատասխանատու ստորաբաժանումները (այդ թվում՝ Կոմիտեի դեպարտամենտի)

Գործողութ-յան կատարման ժամկետը

1.

Իրականացնել վերապատրաստումներ (դասընթացներ) կյանքի իրավունքի թեմայով՝ միջազգային չափանիշներին համապատասխան, այդ թվում` ԶՈւ հրամանատարների, ռազմական ոստիկանների, քննիչների, դատախազների, դատավորների, փաստաբանների և քրեակատարողական ծառայության ծառայողների համար (N 2 հավելվածի 1-ին կետ)

Ապահովել ԶՈւ-ում և ՔԿՀ-ներում մահվան դեպքերի վերաբերյալ քրեական գործերով նախաքննության ընթացքում մարդու իրավունքների խախտումները նվազեցնելու նպատակով պատասխանատու մարմնի կողմից կազմակերպված քննիչների 8 տոկոսի մասնակցությունը վերապատրաստումներին, ինչպես նաև այդ թեմայով վերապատրաստումներ անցնելու դեպքում տրամադրել տեղեկատվություն պատասխանատու մարմնին (ՀՀ արդարադատության նախարարություն):

Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչություն.

Համակատարողներ՝ Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչություն,

Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչություն,

Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչություն

2020-2022 թթ. պարբերա-բար՝ պատաս-խանատու մարմնի սահմանած ժամանա-կացույցին համապա-տասխան

 

 

 

 

 

 

 

2.

Սահմանել ԶՈւ-ում և ՔԿՀ-ներում մահվան դեպքերի արագ և թափանցիկ քննության  վերաբերյալ իրազեկման չափորոշիչներ  (N 2 հավելվածի 4-րդ կետ) 

Աջակցություն ցուցաբերել պատասխանատու մարմնին (ՀՀ գլխավոր դատախազություն) ՀՀ ԶՈւ-ում և ՔԿՀ-ներում մահվան դեպքերի արագ և թափանցիկ քննության, քննչական և դատավարական գործողությունների վերջնաժամկետների, եղանակների, տուժողների իրավահաջորդների/ներկայացուցիչնե-րի և հանրությանը իրազեկման պարբերականության վերաբերյալ գերատեսչական ակտերի (ուղեցույցներ) մշակելու և ընդունելու գործում:

Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչություն.

Համակատարողներ՝ Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչություն,

Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչություն,

Կոմիտեի դեպարտամենտի իրավաբանական վարչություն,

Կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

(փոփ. 21.07.2021. N 84-Լ)

2022 թ.

1-ին կիսամյակ՝ պատաս-խանատու մարմնի կողմից ներկայաց-ված ժամկետի համաձայն

 

 

 

 

 

 

 

 

 

3.

Քրեականացնել ընտանեկան բռնությունը և կանանց նկատմամբ բռնությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխան (N 2 հավելվածի 5-րդ կետ)

Աջակցություն ցուցաբերել պատասխանատու մարմնին (ՀՀ արդարադատության նախարարություն), ընտանեկան բռնությունը և կանանց նկատմամբ բռնությունը քրեականացնելու համար (միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով) ուսումնասիրություններ կատարելու հարցում և ներկայացնել առաջարկություններ օրենսդրական փոփոխություններ նախատեսող իրավական ակտի նախագծի վերաբերյալ:

Կոմիտեի իրավաբանական վարչություն.

Համակատարողներ՝ Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչություն,

Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչություն

(փոփ. 21.07.2021. N 84-Լ)

2020թ.

2-րդ կիսամյակ՝ պատաս-խանատու մարմնի կողմից ներկայաց-ված ժամկետի համաձայն

4.

Օրենսդրորեն ամրագրել ընտանեկան բռնությունից և կանանց նկատմամբ բռնությունից տուժած անձանց արդյունավետ պաշտպանության դատավարական երաշխիքները` միջազգային չափանիշներին համապատասխան (N 2 հավելվածի 6-րդ կետ) 

Աջակցություն ցուցաբերել պատասխանատու մարմնին (ՀՀ արդարադատության նախարարություն) ընտանեկան բռնությունից և կանանց նկատմամբ բռնությունից տուժած անձանց արդյունավետ պաշտպանության դատավարական երաշխիքների կատարելագործման համար ուսումնասիրություններ կատարելու հարցում (միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով) և ներկայացնել առաջարկություններ  օրենսդրական փոփոխություններ նախատեսող իրավական ակտի նախագծի վերաբերյալ:

Կոմիտեի դեպարտամենտի իրավաբանական վարչություն.

Համակատարողներ՝ Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչություն,

Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչություն

(փոփ. 21.07.2021. N 84-Լ)

2020թ. երկրորդ կիսամյակ՝ պատաս-խանատու մարմնի կողմից ներկայաց-ված ժամկետի համաձայն

5.

Վերապատրաստումներ իրականացնել ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության թեմաներով` միջազգային չափանիշներին համապատասխան, այդ թվում` ոստիկանների, քննիչների, դատախազների, դատավորների ու բուժաշխատողների, կրթական հաստատությունների ներկայացուցիչների համար, ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների աշխատակիցների համար (N 2 հավելվածի 7-րդ կետ)

Ապահովել քննիչների 23 տոկոսի մասնակցությունը վերապատրաստումներին, ինչպես նաև այդ թեմայով վերապատրաստումներ անցնելու դեպքում տրամադրել տեղեկատվություն պատասխանատու մարմնին (ՀՀ արդարադատության նախարարություն):

 

Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչություն.

Համակատարողներ՝ Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչություն,

Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչություն

2020-2022 թթ. պարբերա-բար՝ պատաս-խանատու մարմնի սահմանած ժամանա-կացույցին համապա-տասխան

6.

Օրենսդրորեն ամրագրել վաղեմության ժամկետի կիրառման սահմանափակումներ խոշտանգման հանցանքի նկատմամբ (N 2 հավելվածի 14-րդ կետ) 

Աջակցություն ցուցաբերել պատասխանատու մարմնին (ՀՀ արդարադատության նախարարություն) խոշտանգման հանցանքի նկատմամբ վաղեմության ժամկետի կիրառման սահմանափակումները օրենսդրորեն ամրագրելու նպատակով ուսումնասիրություններ կատարելու հարցում և ներկայացնել առաջարկություններ օրենսդրական փոփոխություններ նախատեսող իրավական ակտի նախագծի վերաբերյալ:  

Կոմիտեի իրավաբանական վարչություն.

Համակատարողներ՝

Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչություն,

Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչություն

(փոփ. 21.07.2021. N 84-Լ)

2020թ.

2-րդ կիսամյակ՝ պատաս-խանատու մարմնի կողմից ներկայաց-ված ժամկետի համաձայն

7.

Մշակել «ֆիզիկական ուժեղ ցավ» և «հոգեկան տառապանք» եզրույթների մեկնաբանման և կիրառման վերաբերյալ ուղեցույցներ՝ միջազգային չափանիշներին համապատասխան (N 2 հավելվածի 15-րդ կետ)

Աջակցություն ցուցաբերել պատասխանատու մարմնին (ՀՀ արդարադատության նախարարություն) ֆիզիկական ուժեղ ցավ» և «հոգեկան տառապանք» եզրույթների մեկնաբանման և կիրառման վերաբերյալ միջազգային չափանիշներին համապատասխան ուղեցույցներ մշակելու նպատակով ուսումնասիրություններ կատարելու հարցում և ներկայացնել առաջարկություններ ուղեցույցների նախագծերի վերաբերյալ:

Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչություն.

Համակատարողներ՝ Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչություն,

Կոմիտեի իրավաբանական վարչություն

(փոփ. 21.07.2021. N 84-Լ)

2022թ.՝ պատաս-խանատու մարմնի կողմից ներկայաց-ված ժամկետի համաձայն

(փոփ. 21.07.2021. N 84-Լ)  

8.

Վերապատրաստումներ իրականացնել խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի թեմայով` միջազգային չափանիշներին համապատասխան, այդ թվում` ոստիկանների, ռազմական ոստիկանների, քննիչների, դատախազների, դատավորների, հոգեբուժական, երեխաների խնամքի հաստատությունների աշխատողների, քրեակատարողական ծառայության ծառայողների և բժշկական անձնակազմի համար (N 2 հավելվածի 26-րդ կետ)

Ապահովել քննիչների 51 տոկոսի մասնակցությունը վերապատրաստումներին, ինչպես նաև այդ թեմայով վերապատրաստումներ անցնելու դեպքում տրամադրել տեղեկատվություն պատասխանատու մարմնին (ՀՀ արդարադատության նախարարություն):

Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչություն.

Համակատարողներ՝ Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչություն,

Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչություն

2020-2022 թթ. պարբերա-բար՝ պատաս-խանատու մարմնի սահմանած ժամանա-կացույցին համապա-տասխան

9.

Ապահովել քննչական և դատավարական գործողությունների տեսաձայնագրումը (N 2 հավելվածի 27-րդ կետ)

1.Մշակել և ներկայացնել օրենսդրական   փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծ:

 

 

 

 

 

 

 

 

2.Ապահովել Կոմիտեի 85 մարմիններում և ստորաբաժանումներում կահավորումը տեսաձայնագրման սարքավորումներով:

1. Կոմիտեի իրավաբանական վարչություն.

Համակատարող՝ Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչություն

(փոփ. 21.07.2021. N 84-Լ)

2. Կոմիտեի դեպարտամենտի իրավասու կառուցվածքային ստորաբաժանումներ

1. 2021թ.

1-ին կիսամյակ

 

 

 

 

 

 

 

 

2. 2022թ.

1-ին կիսամյակ

10.

Կահավորել քննչական բաժինները ճանաչման ներկայացնելու և առերեսման քննչական գործողությունները մասնակիցների՝ միմյանց տեսողական ընկալումից դուրս իրականացման նպատակով (N 2 հավելվածի 28-րդ կետ)

1. Մշակել և ներկայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում   փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծ:

 

 

 

 

 

 

 

2. Ճանաչման ներկայացնելու և առերեսման քննչական գործողությունները մասնակիցների՝ միմյանց տեսողական ընկալումից դուրս իրականացնելու նպատակով Կոմիտեի 10 ստորաբաժանումներում կահավորել համապատասխան սենյակներ:

1. Կոմիտեի իրավաբանական վարչություն.

Համակատարող՝ Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչություն

(փոփ. 21.07.2021. N 84-Լ)

2. Կոմիտեի դեպարտամենտի իրավասու կառուցվածքային ստորաբաժանումներ

2021թ. 1-ին կիսամյակ

11.

Իրականացնել վերապատրաստումներ գործի արդարացի քննության իրավունքի թեմայով` միջազգային չափանիշներին համապատասխան, այդ թվում` ոստիկանների, ռազմական ոստիկանների, քննիչների, դատախազների, դատավորների համար (N 2 հավելվածի 34-րդ կետ) 

Աջակցություն ցուցաբերել պատասխանատու մարմնին (ՀՀ արդարադատության նախարարություն) Գործի արդարացի քննության իրավունք թեմայով վերապատրաստումներ իրականացնելու գործում, ինչպես նաև այդ թեմայով վերապատրաստումներ անցնելու դեպքում տրամադրել տեղեկատվություն պատասխանատու մարմնին:

Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչություն.

Համակատարող՝ Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչություն

2020-2022թթ.  պարբերա-բար՝ պատաս-խանատու մարմնի  սահմանած ժամանա-կացույցին համապա-տասխան

12.

Կատարելագործել վարույթն իրականացնող մարմին ներկայանալու վերաբերյալ անձի ծանուցմանը վերաբերող օրենսդրական կարգավորումները (N 2 հավելվածի 35-րդ կետ) 

Աջակցություն ցուցաբերել պատասխանատու մարմնին (ՀՀ արդարադատության նախարարություն) վարույթն իրականացնող մարմին ներկայանալու վերաբերյալ անձին ծանուցելու օրենսդրական կարգավորումները կատարելագործելու նպատակով ուսումնասիրություններ  կատարելու հարցում և ներկայացնել առաջարկություններ օրենսդրական փոփոխություններ նախատեսող իրավական ակտի նախագծի վերաբերյալ:

Կոմիտեի իրավաբանական վարչություն.

Համակատարողներ՝ Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչություն,

Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչություն

(փոփ. 21.07.2021. N 84-Լ)

1.2021թ.

2-րդ կիսամյակ՝ պատաս-խանատու մարմնի կողմից ներկայաց-ված ժամկետի համաձայն

 

 

13.

Օրենսդրորեն սահմանել քրեական արդարադատության ոլորտում երեխայի իրավունքների պաշտպանության ապահովումը` միջազգային չափանիշներին համապատասխան (N 2 հավելվածի 80-րդ կետ)

Աջակցություն ցուցաբերել պատասխանատու մարմնին (ՀՀ արդարադատության նախարարություն) քրեական օրենսգրքի և քրեական դատավարության օրենսգրքի` միջազգային չափանիշներին (Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիա, երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելու մասին Եվրոպայի խորհրդի (Լանզարոտի կոնվենցիա) համապատասխանության նպատակով վերլուծություններ կատարելու հարցում և ներկայացնել առաջարկություններ  օրենսդրական փոփոխություններ նախատեսող նախագծերի վերաբերյալ:

Կոմիտեի իրավաբանական վարչություն.

Համակատարողներ՝ Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչություն,

Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչություն

(փոփ. 21.07.2021. N 84-Լ)

 

 

2021թ.՝ պատաս-խանատու մարմնի կողմից ներկայաց-ված ժամկետի համաձայն

 

Սույն հավելվածի 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված գործողությունների համար Կոմիտեն հանդիսանում է պատասխանատու  (1-ին կատարող) մարմին:





Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի