Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՔԿ նախագահի հրամանը՝ ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի անձնական կնիքների, ծառայողական վկայականի նկարագրերը, դրանք հստակեցնելու կարգը, անձնական կնիքների ուրվագծերը, ծառայողական վկայականի ներդիրի ձևը հաստատելու մասին (Ինկորպորացիա)

29.07.2021 16:30

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ



Հրաման՝

 

 

ք.Երևան, 03.07.2015թ., 61-Ա
Ինկորպորացիա առ 29.07.2021. N 89-Ա


Հիմնական փաստաթուղթ
Հիմնական փաստաթուղթը փոփոխող իրավական ակտ 

 

 

(վերն. փոփ. 29.07.2021. N 89-Ա)

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հւպաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասով և 12֊րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.

Հրամայում եմ՝

 

1.  Հաստատել.
1) «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի անձնական կնիքների, ծառայողական վկայականի նկարագրերը, դրանք հատկացնելու կարգը» համաձայն հավելված N 1-ի. (փոփ. 29.07.2021. N 89-Ա)
2) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ծառայողական վկայականի ներդիրի ձևը՝ համաձայն հավելվածի N 2-ի. (փոփ. 29.07.2021. N 89-Ա)
3) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի անձնական կնիքների ուրվագծերը՝ համաձայն հավելվածի N3-ի։ (փոփ. 29.07.2021. N 89-Ա)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2014 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի անձնական կնիքների նմուշները և ծառայողական միասնական վկայականի նկարագրման ու տրամադրման կարգը սահմանելու մասին» թիվ 4-Ա հրամանը։

3. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին։

 

Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

Հավելված N 1
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի
«03 » 07  2015թ.
թիվ 61-Ա հրամանի

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՈԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՆԻՔՆԵՐԻ, ԾԱՈԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի անձնական կնիքների (այսուհետ՝ կնիք), ծառայողական վկայականի նկարագրերը և դրանք հատկացնելու հետ կապված հարաբերությունները։ (փոփ. 29.07.2021. N 89-Ա)

2. Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ծառայողական վկայականը (այսուհետ` վկայական) Կոմիտեում ծառայության մեջ գտնվելը, զբաղեցրած պաշտոնը, շնորհված դասային աստիճանը, ինչպես նաև ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի հաշվեցուցակային զենք պահելու և կրելու թույլտվությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթ է։ (կետը խմբ. 13.06.2018թ. N 67-Ա, փոփ. 29.07.2021. N 89-Ա)

3. Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, իր լիազորությունները հավաստելու և անձը հաստատելու համար ներկայացնում է վկայական։ (փոփ. 29.07.2021. N 89-Ա)

4. Կնիքները լինում են ռետինե և մետաղյա, որոնք օգտագործվում են պաշտոնական փաստաթղթերը, իրեղեն ապացույցները, պահարանները, դռները, այլ առարկաները կնքելու համար։

5. Շահադիտական կամ անձնական բնույթի այլ նպատակների համար վկայականը կամ կնիքն օգտագործելը, այլ անձանց փոխանցելը կամ կորցնելը կարող է առաջացնել կարգապահական պատասխանատվություն։

6. Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է պահպանել իրեն հատկացված վկայականը և կնիքները, պաշտպանել դրանք վնասումից և ոչնչացումից։ (փոփ. 29.07.2021. N 89-Ա)

7. Վկայականներ և կնիքներ պատրաստելու հետ կապված աշխատանքներն իրականացվում են Կոմիտեի դեպարտամենտի միջոցով։

 

II. ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

8. Վկայականը բաղկացած է կազմից, ներդիրից և ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի անհատականացման համարի նշումով՝ Կոմիտեի խորհրդանիշի պատկերով մետաղյա խորհրդանշանից (այսուհետ խորհրդանշան)։ (փոփ. 29.07.2021. N 89-Ա)

9. Վկայականի կազմը 102x150 միլիմետր չափսի է, պատրաստվում է սև կաշվից կամ կաշվե փոխանյութից:

10. Վկայականի կազմը ներսի մասում ունի վերին և ստորին գրպանիկներ։ Վերին գրպանիկի արտաքին մակերեսը թափանցիկ նյութից է, ստորինը՝ կաշվից կամ կաշվե փոխանյութից, միջնամասը 50 միլիմետր տրամագծով՝ թափանցիկ մակերեսով, որի տակ տեղադրվում է խորհրդանշանը։

11. Վկայականի կազմի վերին թափանցիկ գրպանիկում տեղադրվում է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի լուսանկար պարունակող պլաստիկ, երկկողմանի գրառումներ ունեցող, 85x55 միլիմետր չափսի ներդիր: (փոփ. 29.07.2021. N 89-Ա)

12. Ներդիրի դիմերեսը կազմված է աջ և ձախ հատվածներից: Ձախ հատվածում դրվում է Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի 35x45 միլիմետր չափսի գունավոր, դիմահայաց լուսանկարը՝ համազգեստով (մուգ կապույտ կիտելով, սպիտակ վերնաշապիկով և փողկապով), պարզորոշ երևացող ուսադիրներով, իսկ լուսանկարի ստորին աջ անկյունում դրվում է Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքի ուրվագիծն այնպես, որ դրա մի մասը լինի լուսանկարի վրա: Լուսանկարի ներքևի ձախ անկյունում՝ տպագրվում է «Ուժի մեջ է…. գրառումը, իսկ բազմակետի փոխարեն լրացվում է համապատասխան օրը, ամիսը, տարեթիվը:  Ներդիրի աջ հատվածի կենտրոնական մասում՝ ոչ արտահայտիչ երանգով, տեղադրվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Վերին աջ անկյունում՝ հայերեն մեծատառերով, մեկ տողով տպագրվում է «ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ» գրառումը, որը ներդիրի մնացած մասից անջատվում է հորիզոնական գծով: Հորիզոնական գծից ներքև՝ հայերեն մեծատառերով տպագրվում է «ՎԿԱՅԱԿԱՆ N…» գրառումը՝ բազմակետի փոխարեն լրացնելով տվյալ վկայականի հերթական համարը, որի տակ հետևյալ հերթականությամբ տպագրվում են. Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի անունը, հայրանունը, ազգանունը, ստորաբաժանման անվանումը, զբաղեցրած պաշտոնը և դասային աստիճանը: Հաջորդ տողում՝ աջ անկյունում, հայերեն մեծատառերով տպագրվում է «ՆԱԽԱԳԱՀ» գրառումը, Կոմիտեի նախագահի անվան սկզբնատառը և ազգանունը, որի դիմաց դրվում է նրա ստորագրությունը: Աջ հատվածի վերջին տողում հայերեն փոքրատառերով տպագրվում է «Հաշվեցուցակային զենք պահելու և կրելու իրավունքով» գրառումը: (կետը խմբ. 13.06.2018թ. N 67-Ա, փոփ. 29.07.2021. N 89-Ա)

13. Ներդիրի դարձերեսը միջնամասում անցնող հորիզոնական գծով բաժանվում է 2 հավասար մասերի, որի վերին հատվածում ռուսերենով, իսկ ստորին հատվածում անգլերենով լրացվում է նույն տեղեկատվությունը, ինչ ներդիրի դիմերեսին հայերենով:

 

III. ԿՈՄԻՏԵԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԻ ԿՆԻՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ

(փոփ. 29.07.2021. N 89-Ա)

14. Ռետինե     կնիքը շրջանաձև է, տրամագիծը՝ 44 միլիմետր, շրջանագծի երկայնքով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ» գրառումը՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, շրջանագծի ներսում՝ Կոմիտեի խորհրդանիշի պատկերը, կենտրոնում՝ կնիքի հերթական համարը։

15. Մետաղյա կնիքը շրջանաձև է, տրամագիծը՝ 20 միլիմետր, շրջանագծի երկայնքով հայերեն, ռուսերեն և անգլերեն «ՀՀ ՔԿ» գրառումը, կենտրոնում՝ կնիքի հերթական համարը։

 

IV. ՎԿԱՅԱԿԱՆԸ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

16. Վկայականը հատկացնում և դրանք պատրաստելու հետ կապված աշխատանքները կազմակերպում է Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությունը։

17. Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնի նշանակման մասին հրամանին ծանոթանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, վկայական ստանալու համար Կոմիտեի դեպարտամենտի անձնակւսզմի կառավարման վարչություն է ներկայացնում սույն կարգի 12-րդ կետով նախատեսված լուսանկար և լուսանկարի էլեկտրոնային տարբերակը։ (կետը խմբ. 13.06.2018թ. N 67-Ա, փոփ. 29.07.2021. N 89-Ա)

18. Վկայականը հատկացվում է Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից լուսանկարը տրամադրելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ պաշտոնի նշանակման օրվանից՝ 5 տարի ժամկետով։ (փոփ. 29.07.2021. N 89-Ա)

19. Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը վկայականը ստանում է անձամբ՝ ստորագրությամբ։ (փոփ. 29.07.2021. N 89-Ա)

20. Վկայականը փոխարինվում է նորով դրանում պարունակվող տեղեկությունների փոփոխման, կատարված գրառումներում անճշտությունների հայտնաբերման կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքերում։

21. Եթե փոխարինման համար հիմք է հանդիսացել վկայականում որևէ տեղեկության փոփոխումը կամ գրառումներում անճշտության հայտնաբերումը, ապա ներկայացվում են համապատասխան փոփոխությունները և անճշտությունները հաստատող փաստաթղթերը։

22. Վկայականի ներդիրը փոխարինվում է նորով Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի դասային աստիճանի, պաշտոնի փոփոխության, ներդիրում կատարված գրառումների փոփոխությունների կամ անճշտությունների, ինչպես նաև վկայականի վավերականության ժամկետը լրանալու դեպքերում՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Ներդիրի փոխարինման համար ըստ անհրաժեշտության կարող է պահանջվել լուսանկար՝ սույն կարգի 17-րդ հոդվածով նախատեսված պահանջներին համապատասխան։ (կետը խմբ. 13.06.2018թ. N 67-Ա, փոփ. 29.07.2021. N 89-Ա)

23. Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնի փոփոխության դեպքում վկայականի վավերականության ժամկետն սկսվում է նոր պաշտոնի նշանակվելու օրվանից։

24. Վկայականի կամ դրա բաղկացուցիչ մասի կորստյան, հափշտակվելու կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքերում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն անհապաղ զեկուցագրով տեղեկացնում է ստորաբաժանման պետին։ Վկայականի կամ դրա բաղկացուցիչ մասի կորստյան մասին Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը հայտարարություն է տալիս Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում։ (փոփ. 29.07.2021. N 89-Ա)

25. Կորած վկայականի կամ դրա բաղկացուցիչ մասի փոխարեն նորը հատկացվում է այն կորցնելու հանգամանքները պարզելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։

26. Կորած վկայականը կամ ներդիրը կամ խորհրդանշանը Կոմիտեի նախագահի հրամանով համարվում է անվավեր։ Անվավեր համարելու մասին տրվում է հայտարարություն 1000 օրինակից ոչ պակաս տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության որևէ միջոցում։

27. Օգտագործման համար ոչ պիտանի վկայականը կամ ներդիրը, կամ խորհրդանշանը Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությունը մինչև հաջորդ տարվա հունվարի 30-ը արձանագրությամբ հանձնում է դեպարտամենտի առաջին բաժին՝ ոչնչացնելու համար։ (կետը խմբ. 13.06.2018թ. N 67-Ա)

28. Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հետ միաժամանակ Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչություն է վերադարձնում իր վկայականը: (կետը խմբ. 13.06.2018թ. N 67-Ա, փոփ. 29.07.2021. N 89-Ա)

29. Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց հատկացված վկայականների հաշվառումն իրականացնում է Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությունը «Հայաստանի Հանրապետության Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ծառայողական վկայականների հաշվառման» մատյանով (Ձև 1)։ (փոփ. 29.07.2021. N 89-Ա)

 

V. ԿՆԻՔՆԵՐԸ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

30. Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին կնիքները հատկացնում է Կոմիտեի դեպարտամենտի առաջին բաժինը։ (փոփ. 29.07.2021. N 89-Ա)

31. Կնիքը վնասվելու կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքերում Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը զեկուցագրով տեղեկացնում է ստորաբաժանման պետին։ Ստորաբաժանման պետը Կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի միջոցով կնիքը վերադարձնում է դեպարտամենտի առաջին բաժին՝ նորը հատկացնելու համար։ Կնիքները ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի N 1445-Ն որոշմամբ հաստատված «Կնիքներ պատվիրելու» կարգի 23-րդ կետով սահմանված կարգով, Կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի հրամանով ստեղծված մշտական գործող հանձնաժողովի եզրակացությամբ (Ձև N 2)։ (կետը խմբ. 15.09.2015թ. N 90-Ա, փոփ. 29.07.2021. N 89-Ա)

32. Կնիքի կորստյան, հափշտակվելու կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքերում Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն այդ մասին անհապաղ զեկուցագրով տեղեկացնում է ստորաբաժանման պետին։ Կնիքը կորցնելու մասին Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը հայտարարություն է տալիս Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում: (փոփ. 29.07.2021. N 89-Ա)

33. Սույն կարգի 32-րդ կետում նշված դեպքերում նոր կնիք հատկացվում է հանգամանքները պւսրզելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Կորցրած կամ հափշտակված կնիքը համարվում է անվավեր Կոմիտեի նախագահի հրամանով. Անվավեր համարելու մասին տրվում է հայտարարություն 1000 օրինակից ոչ պակաս տպաքանակ ունեցող զւսնգվածային լրատվության որևէ միջոցում։

34. Զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հետ միաժամանակ Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը կնիքները հանձնում է Կոմիտեի դեպարտամենտի առաջին բաժին։ (փոփ. 29.07.2021. N 89-Ա)

35. Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց հատկացվող կնիքների հաշվառումն իրականացնում է Կոմիտեի դեպարտամենտի առաջին բաժինը՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց հատկացվող ռետինե և մետաղյա անձնական կնիքների հաշվառման» մատյանով (Ձև N 3)։ (փոփ. 29.07.2021. N 89-Ա) 

 

Ձև N 1
(ձևը խմբ. 13.06.2018թ. N 67-Ա,
փոփ. 29.07.2021. N 89-Ա)

 

 

Մ Ա Տ Յ Ա Ն
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց
ծառայողական վկայականների հաշվառման

 

Սկսվել  է`

«

 

»

 

20     թ.

 

 

 

 

 

 

Ավարտվել  է`

«

 

»

 

20     թ.

 

 

 

 

 

 

Թերթերի  քանակը`

 

 

 

Պահպանման ժամկետը

 

 

 



 

Հ/Հ

Ում է հատկացվել՝

անունը,  ազգանունը, հայրանունը,

դասային աստիճանը

Հատկացնելու

օրը, ամիսը, տարեթիվը

Ստացողի ստորագրությունը

Վերադարձնելու

օրը, ամիսը, տարեթիվը

Ընդունողի ստորագրությունը

Ծանոթություն

 

 

 

 

 

 

 

 

 

Վկայական  Nº­­__

(պաշտոնը)

 

Հ/Հ

Ում է հատկացվել՝

անունը,  ազգանունը, հայրանունը,

դասային աստիճանը

Հատկացնելու

օրը, ամիսը, տարեթիվը

Ստացողի ստորագրությունը

Վերադարձնելու

օրը, ամիսը, տարեթիվը

Ընդունողի ստորագրությունը

Ծանոթություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 2
(ձևը խմբ. 13.06.2018թ. N 67-Ա,
փոփ. 29.07.2021. N 89-Ա) 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N-------–

 

Հանձնաժողովը որոշեց--------------------------------------------------------------------------------------

 (նշել ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի Ա..Ա. Հ., աշխատանքի վայրը, դասային աստիճանը, պաշտոնը)

------------------------------------------------------------------------------------------------------------------------ ին

հատկացված----------------------------------------------------------------------------------------------------

(նշել կնիքի տեսակը և համարը)

 

ճանաչել անվավեր և ոչնչացման համար հանձնել ՀՀ ոստիկանություն

-------------------------------------------------------------------------------------------------------------------------

(նշել ոչնչացման հիմքերը) 

 

 

ոչնչացվող կնիքի դրոշմը

Հանձնաժողովի նախագահ՝

___________________                                                    ___________________

    (ստորագրությունը)                                              (անունը, ազգանունը)

 

Հանձնաժողովի նախագահի տեղակալ՝

___________________                                                    ___________________

    (ստորագրությունը)                                              (անունը, ազգանունը)

 

Հանձնաժողովի անդամ՝

___________________                                                    ___________________

    (ստորագրությունը)                                              (անունը, ազգանունը)

 

Հանձնաժողովի անդամ՝

___________________                                                    ___________________

    (ստորագրությունը)                                              (անունը, ազգանունը)

 

«     »  ___________201  թ.


Ձև N 3
(փոփ. 29.07.2021. N 89-Ա)


ՄԱՏՅԱՆ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց հատկացվող ռետինե և մետաղյա անձնական կնիքների հաշվառման

 

 

 

                                                                                               Սկսված է «    » _____________20   թ.

                                                                                                   Ավարտված է «    » _____________20   թ.

                                                                                             Թերթերի քանակը _________________

                                                                                           Պահպանման ժամկետը ____________

 

Հ/Հ

Կնիքի համարը

Ում է հատկացվել Ա.Ա.Հ.

Դասային աստիճանը և պաշտոնը

Աշխատանքի վայրը

Ստացողի ստորագրությունը

Հանձնման ամսաթիվը և ընդունողի ստորագրությունը

 

 

Նշումներ ոչնչացման մասին

Ծանոթություն

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

Հավելված N 2
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի
«03 » 07  2015թ.
թիվ 61-Ա հրամանի
          (հավելվածը խմբ. 13.06.2018թ. N 67-Ա) 

 

 

  

                   

Հավելված N 3
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի
«     »      ___________  2015թ.
     թիվ               - Ա հրամանի
(փոփ. 29.07.2021. N 89-Ա) 

 

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի անձնական ռետինե կնիքի ուրվագիծը

 

             

 

                                     Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի անձնական մետաղյա կնիքի ուրվագիծը 

                                                                  

                                                           

 

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի