Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող անձի դիակը

24.08.2016 18:20

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում  շարունակվում է Դիլիջանի բնակչուհի Գ.Կոխլիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվել է՝ մահացած:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի օգոստոսի 6-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի տներից մեկի բակում Դիլիջանի բնակիչ, 44-ամյա Վ.Եսայանն իր մոտ պահվող հրազենով կրակել է իր եղբոր կնոջ՝ 36-ամյա Գ.Կոխլիկյանի ուղղությամբ՝ պատճառելով մեջքի աջ գոտկային շրջանում հրազենային մարմնական վնասվածքներ և հրազենով դիմել փախուստի:

Դեպքի առթիվ 2016 թվականի օգոստոսի 6-ին Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: 2016 թվականի օգոստոսի 7-ին որոշում էր կայացվել 44-ամյա Վ.Եսայանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

2016 թվականի օգոստոսի 22-ին Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասի վերնամասի անտառածածկ տարածքում հայտնաբերվել է Վ.Եսայանի դին: Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը ևս հայտնաբերվել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են հանցագործության գործիք հանդիսացող հրազենը և Վ.Եսայանի հագին եղած հագուստը:

Նախաքննությունը շարունակվում է:




Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի