ԾՐԱԳԻՐ-ՀԱՐՑԱՇԱՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
«01» փետրվարի 2016թ. թիվ 3Լ հրամանի
ՀՀ Սահմանադրություն.
- Օրինականության սկզբունքը, հանցագործություններ սահմանելիս և պատիժներ նշանակելիս օրինականության սկզբունքի ապահովումը
2. Կյանքի ու ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը
3. Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը
4. Անձնական ազատության սահմանադրական երաշխիքները
5. Խտրականության արգելքը ու կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը
6. Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը
7. Բնակարանի անձեռնմխելիությունը, հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը
8. Ծնողների իրավունքների և պարտականությունների և երեխայի իրավունքների սահմանադրական երաշխիքները
9. ՀՀ քաղաքացիությունը, ՀՀ քաղաքացիության իրավունքը, օտարերկրացիների իրավական կարգավիճակը Հայաստանի Հանրապետությունում
10. Սեփականության իրավունքի սահմանադրական երաշխիքները
11. Վնասի հատուցման իրավունքի սահմանադրական երաշխիքները
12. Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի սահմանադրական երաշխիքները
13. Անմեղության կանխավարկածը և մեղադրանքից պաշտպանվելու իրավունքը
14. Ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքը և կրկին դատվելու արգելքը
15. Ազգային ժողովի կարգավիճակը, գործառույթները, կազմը և ընտրության կարգը, օրենսդրական գործընթացն Ազգային ժողովում
16. Հանրապետության նախագահի կարգավիճակը, գործառույթները և ընտրության կարգը
17. Կառավարության կազմավորման կարգը, կառուցվածքը, կազմը, կարգավիճակը և գործառույթները, կառավարության անդամին ներկայացվող պահանջները
18. Դատական իշխանության մարմինների ձևավորման և գործունեության կարգը, դատավորի կարգավիճակը և դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջները, սահմանադրական արդարադատությունը սահմանադրական վերահսկողության համակարգում
19. Դատախազության և քննչական մարմինների սահմանադրական երաշխիքները
20. Մարդու իրավունքների պաշտպանի նշանակման կարգը, գործառույթները, լիազորությունները, գործունեության երաշխիքները
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա.
- Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները
- Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու կարգը և առանձնահատկությունները
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների իրավաբանական բնույթը, դերը և նշանակությունը
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների իրավաբանական ուժը ՀՀ ներպետական մարմինների համար
- Կյանքի իրավունքն ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի
- Խոշտանգումների արգելքն ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի
- Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքն ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի
- Արդար դատաքննության իրավունքն ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի
Քրեական դատավարություն.
- Քրեական հետապնդման հիմքերը
- Քրեական հետապնդման տեսակները
- Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները
- Քննիչը որպես քրեական դատավարության սուբյեկտ և նրա լիազորությունները
- Կողմերը և քրեական դատավարության մասնակցող անձինք, նրանց իրավունքներն ու պարտականությունները
- Պաշտպանը քրեական դատավարությունում, պածտպանի պարտադիր մասնակցությունը, պաշտպան հրավիրելը, նշանակելը, փոփոխելը և վարույթին նրա մասնակցության այլ հիմքերը
- Ապացույցների հասկացությունը և տեսակները
- Որպես ապացույց չթույլատրվող նյութերը
- Ապացուցման ենթակա հանգամանքները
- Որոշակի ապացույցների առկայությամբ հաստատվող հանգամանքները
- Ապացուցումը քրեական դատավարությունում
- Ապացույցների թույլատրելիության չափորոշիչները
- Ձերբակալման հասկացությունը, հիմքերը և ժամկետները
- «Բերվածի» կարգավիճակը քրեական դատավարությունում և նրա նվազագույն իրավունքները
- Խափանման միջոցների հասկացությունը և տեսակները
- Խափանման միջոց կիրառելու հիմքերը և կարգը
- Կալանավորումը որպես խափանման միջոց
- Հիմնավոր կասկածը որպես կալանավորման կիրառման պայման
- Կալանքի տակ պահելու ժամկետները (հաշվակցման առանձնահատկությունները)
- Գույքի խնամքի և հսկողության իրավունքը
- Մեղադրյալին կալանքից ազատելը
- Գրավի` որպես կալանավորման այլընտրանքային միջոցի կիրառման առանձնահատկությունները
- Ստորագրություն չհեռանալու մասին
- Անձնական երաշխավորություն
- Կազմակերպության երաշխավորություն
- Հսկողությանը հանձնելը
- Հրամանատարության հսկողությանը հանձնելը
- Խափանման միջոցների բողոքարկումը, փոփոխելը և վերացնելը
- Քաղաքացիական հայցը քրեական դատավարությունում
- Քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությունը
- Դատավարական հարկադրանքի այլ միջոցներ
- Գաղտնիության պահպանումը քրեական դատավարությունում
- 33. Դատավարական ժամկետները
- Քրեական գործի հարուցման առիթները և հիմքերը
- Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը և դրա արդյունքում ընդունվող որոշումները
- Քրեական գործ հարուցելու կարգը
- Նախնական քննության ընդհանուր պայմանները
- Նախաքննության կատարման վայրը և սկիզբը
- Քննչական բաժնի պետի լիազորությունները
- Քրեադատավարական վերադասությունը նախաքննության մարմնում
- Քննչական ենթակայությունը
- Նախաքննության կատարումը քննչական խմբի կողմից
- Նախնական քննության ժամկետները
- Նախնական քննության ավարտը
- Անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը և կարգը
- Մեղադրանք առաջադրելու կարգը
- Մեղադրանքի փոփոխումը և լրացումը
- Հարցաքննության ընդհանուր պայմանները
- Վկայի և տուժողի հարցաքննության դատավարական կարգը
- Կասկածյալի և մեղադրյալի հարցաքննության դատավարական կարգը
- Առերեսման դատավարական կարգը
- Զննում, արտաշիրմում և քննում կատարելու դատավարական կարգը
- Ճանաչման ներկայացնելու առանձնահատկությունները
- Խուզարկություն և առգրավում կատարելու հիմքերն ու դատավարական կարգը
- Գույքի վրա կալանք դնելը
- Նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումները վերահսկելը
- Հեռախոսային խոսակցությունները լսելը
- Քննչական փորձարարությունը
- Փորձաքննության նշանակելը և կատարելը
- Փորձաքննությունների տեսակները` ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի
- Հետազոտման համար նմուշներ ստանալու առանձնահատկությունները
- Քրեական գործով վարույթի կասեցումը և կասեցված վարույթի վերսկսումը
- Քրեական գործով վարույթի կարճումը և քրեական հետապնդումը դադարեցնելը
- Քրեական գործի նյութերին ծանոթանալու կարգը
- Մեղադրական եզրակացությունը և դրա հավելվածները
- Դատախազի որոշումները մեղադրական եզրակացությամբ ստացված գործով
- Հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական և անհիմն որոշումների և գործողությունների բողոքարկումը դատարան
- Դատական վերահսկողությունը մինչդատական վարույթում
- Անչափահասների գործերով վարույթի ընդհանուր բնութագիրը
- Անմեղսունակ անձանց գործերով բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մինչդատական վարույթը
Քրեական իրավունք.
- Հանցագործության հասկացությունը, հատկանիշները և դասակարգումը
- Շարունակվող և տևող հանցագործությունները
- Հանցագործությունների համակցությունը
- Հանցագործությունների ռեցիդիվը
- Հանցակազմի հասկացությունը, տարրերը և դասակարգումը
- Մեղքի հասկացությունը և ձևերը
- Հանցագործության սուբյեկտը
- Սխալը և դրա քրեաիրավական նշանակությունը
- Քրեական պատասխանատվության հասկացությունը և հիմքը
- Ավարտված և չավարտված հանցագործություններ
- Հանցագործությունից կամովին հրաժարումը
- Հանցակցության հասկացությունը և հատկանիշները
- Հանցակիցների տեսակները և նրանց բնութագիրը, հանցակիցների պատասխանատվությունը
- Անհրաժեշտ պաշտպանություն
- Ծայրահեղ անհրաժեշտություն
- Հիմնավորված ռիսկ
- Հրաման կամ կարգադրություն կատարելը
- Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները
- Քրեական պատասխանատվությունից ազատելու հասկացությունը և հիմքերը
- Անչափահասների քրեական պատասխանատվության առանձնահատկությունները
- Սպանության հասկացությունը և տեսակները
- Հասարակ սպանության քրեաիրավական բնութագիրը
- Երկու և ավելի անձանց սպանության սուբյեկտիվ կողմի արտահայտումը
- Առանձին դաժանությամբ սպանությունը
- Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության քրեաիրավական բնութագիրը
- Շահադիտական դրդումներով սպանության առանձնահատկությունները
- Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանության քրեաիրավական բնութագիրը
- Մոր կողմից նորածին երեխայի սպանության որակման առանձնահատկությունները
- Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը
- Անզգուշությամբ մահ պատճառելը
- Ինքնասպանության հասցնելը և ինքնասպանության հակելը
- Դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը
- Մարդուն առևանգելը և ազատությունից ապօրինի զրկելը
- Մարդու և երեխայի թրաֆիքինգի կամ շահագործման քրեաիրավական բնութագիրը
- Բռնաբարության քրեաիրավական բնութագիրը
- Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները
- Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ
- Անառակաբարո գործողությունները
- Մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելը
- Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը
- Հեղինակային և հարակից իրավունքները խախտելը
- Անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելը
- Ավազակության քրեաիրավական բնութագիրը
- Գողության և կողոպուտի որակման առանձնահատկությունները
- Խարդախության քրեաիրավական բնութագիրը
- Յուրացնելու կամ վատնելու քրեաիրավական բնութագիրը
- Շորթումը որպես քրեորեն պատժելի արարք
- Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը
- Ապօրինի ձեռնարկատիրության և կեղծ ձեռնարկատիրության որակման առանձնահատկությունները
- Առևտրային կաշառքի քրեաիրավական բնութագիրը
- Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը
- Վաշխառության որակման առանձնահատկությունները
- Բանդիտիզմի քրեաիրավական բնութագիրը
- Զանգվածային անկարգությունները
- Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը
- Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը
- Համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության մուտք գործելը (ներթափանցելը)
- Խուլիգանության քրեաիրավական բնութագիրը
- Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը և պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը
- Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը
- Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և անցնելը
- Կաշառք ստանալը և տալը, կաշառքի միջնորդությունը
- Ինքնիրավչության քրեաիրավական բնութագիրը
- Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը
- Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը
- Սուտ մատնությունը
- Հանցագործությունը պարտակելը և հանցագործության մասին չհայտնելը
- Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում
- Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողելը և դասալքությունը
- Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը
Քննչական տակտիկա և մեթոդիկա.
- Քննչական պլանավորում. Սկզբունքներ, նպատակ, տեսակներ
- Քննչական վարկածներ, դրանց դասակարգումը և դրանց ստուգմանն ուղղված գործողություններ
- Հանցագործությունների քննության կազմակերպական և ղեկավարման առանձնահատկությունները
- Կասկածյալի, մեղադրյալի քրեագիտական ուսումնասիրումը
- Դեպքի վայրի զննության տեսակները, կատարման կարգը, մասնակիցները
- Դեպքի վայրի զննության առանձնահատկությունները բաց տեղանքում
- Դեպքի վայրում նմուշներ վերցնելու տակտիկան և վերցնումը
- Լուսա- և տեսանկարահանման կիրառումը դեպքի վայրի զննության ընթացքում, լուսա- և տեսանկարահանման ձևերը
- Հանցագործության հետքերի տեսակները
- Մարդու ձեռքի և ոտքի հետքերը, մատնահետքերը և կենսաբանական այլ հետքեր
- Տրանսպորտային միջոցների հետքերը
- Հանցագործության գործիքների հետքերը
- Անչափահասի հարցաքննության առաձնահատկությունները
- Կասկածյալի և մեղադրյալի հարցաքննության առանձնահատկությունները, տակտիկական հնարքները
- Խուզարկության և առգրավման տակտիկական առանձնահատկությունները
- Քննչական փորձարարության տակտիկական առանձնահատկությունները
- Ճանաչման ներկայացնելու տակտիկական առանձնահատկությունները
- Դատաբժշկական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
- Դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
- Դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
- Դատակենսաբանական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
- Դատաձգաբանական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
- Դատամատնադրոշմային փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
- Դատահետքաբանական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
- Դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
- Դատապայթյունատեխնիկական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
- Դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
- Փաստաթղթերի տեխնիկական հետազոտության վերաբերյալ փորձաքննությունների նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
- Սպանության քննության առանձնահատկությունները
- Ինքնասպանության հասցնելու քննության առանձնահատկությունները
- Դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու քննության առանձնահատկությունները
- Մարդու թրաֆիքինգի կամ շահագործման քննության առանձնահատկությունները
- Բռնաբարության և սեքսուալ բնույթի բռնի գործողությունների քննության առանձնահատկությունները
- Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու քննության առանձնահատկությունները
- Ավազակության և կողոպուտի քննության մեթոդիկան
- Գողության քննության մեթոդիկան
- Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարվող հափշտակությունների քննության մեթոդիկան
- Շորթման քննության մեթոդիկան
- Խուլիգանության քննության մեթոդիկան
- Թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործերով քննության մեթոդիկան
- Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու քննության մեթոդիկան
- Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու քննության մեթոդիկան
- Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու քննության մեթոդիկան
- Կաշառք ստանալու և տալու քննության մեթոդիկան
- Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների քննության մեթոդիկան
«Քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
- ՀՀ քննչական կոմիտեի լիազորությունները և գործունեության սկզբունքներն ըստ «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի
- Քննչական կոմիտեի նախագահը
- Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը
- ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական և որակավորման հանձնաժողովները
- Քննչական կոմիտեում պաշտոնի նշանակելը և պաշտոնից ազատելը
- Քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունների դադարումը
- Քննչական կոմիտեի ծառայողի ծառայողական իրավունքները և ծառայողական պարտականությունները
- Քննչական կոմիտեի ծառայողի խրախուսման միջոցները և կարգապահական տույժերը