ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 134-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-5-ՐԴ ԿԵՏԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարական N 91-Լ, 01.10.2015թ.
(շարադրվել է նոր խմբագրությամբ 28.06.2021. N 69-Լ)
Ինկորպորացիա առ 28.06.2021թ. N 69-L
Հիմնական փաստաթուղթ
Հիմնական փաստաթուղթը փոփոխող իրավական ակտ
Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-5-րդ կետերով նախատեսված խափանման միջոցներ կիրառելիս կասկածյալի կամ մեղադրյալի կողմից առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության Հայաստանի Հանրապետությունից մեկնելու հնարավորությունը սահմանափակելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով`
Հանձնարարում եմ`
1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-5-րդ կետերով նախատեսված խափանման միջոցները կիրառելու մասին որոշումը կասկածյալին կամ մեղադրյալին հայտարարելուց հետո «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N821 որոշման 19-րդ կետի 1-ին մասի համաձայն՝ ժամանակավորապես վերցնել կասկածյալի կամ մեղադրյալի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում, «MULBERRY» էլեկտրոնային համակարգով տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:
2.Սույն հանձնարարականի 1-ին կետով նախատեսված որոշումը հայտարարելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված տեղեկատվությունը «MULBERRY» էլեկտրոնային համակարգով ուղարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրելու համար:
3. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-5-րդ կետերով նախատեսված խափանման միջոցը վերացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելուց հետո անմիջապես կասկածյալին կամ մեղադրյալին վերադարձնել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և այդ մասին անհրաժեշտ տեղեկատվությունն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում «MULBERRY» էլեկտրոնային համակարգով ուղարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն և Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:
4. Սույն հանձնարարականի 1-3-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը ոչ աշխատանքային ժամերին կամ օրերին, ինչպես նաև «MULBERRY» էլեկտրոնային համակարգի խափանման դեպքում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն կամ անձնագրային և վիզաների վարչություն ուղարկել կապի այլ միջոցներով:
5.Հանձնարարականի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին:
Ա. Գ. Հովսեփյան