Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՔԿ նախագահի հանձնարարականը՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիրառելիս ՀՀ քաղաքացու անձնագիրը վերցնելու և անհրաժեշտ տեղեկատվությունը ՀՀ ոստիկանությանը տրամադրելու վերաբերյալ

01.10.2015 14:46

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 
 
 
Հանձնարարականը՝

 

 ք.Երևան, 01.10.2015թ., 91-Լ   

 

Նկատի ունենալով  Հայաստանի Հանրապետության  քրեական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիրառելիս կասկածյալի կամ մեղադրյալի կողմից առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության այլ տեղանք մեկնելը կամ բնակության վայրը փոխելը կանխելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին»  Հայաստանի   Հանրապետության  օրենքի   12-րդ  հոդվածի 2-րդ մասի  3-րդ կետով`

 




Հանձնարարում եմ`



1.Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիրառելու մասին որոշումը կասկածյալին կամ մեղադրյալին հայտարարելուց հետո «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N821 որոշման 19-րդ կետի 1-ին մասի համաձայն՝ ժամանակավորապես վերցնել կասկածյալի կամ մեղադրյալի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և այդ մասին անմիջապես գրավոր հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:

2.Սույն հանձնարարականի 1-ին կետով նախատեսված որոշումը հայտարարելուց հետո անհապաղ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N884-Ն որոշմամբ սահմանված տեղեկատվությունը  տրամադրել Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում մուտքագրելու համար: 

3. Կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելուց հետո անմիջապես  վերադարձնել Հայաստանի Հանրապետության քաղաքացու  անձնագիրը և այդ մասին անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրել Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը:

4.Հանձնարարականի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին:

 





Ա. Գ. Հովսեփյան


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի