Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարականը՝ վարույթում քննվող քրեական գործերի քանակի, նախաքննության ժամկետների և թափուր հաստիքների մասին տեղեկատվություն ներկայացնելու վերաբերյալ (նոր խմբագրությամբ)

27.07.2021 17:36

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ



Հանձնարարական՝

 

 

ք.Երևան, 29.10.2018.N 169-Լ
(շարադրվել է նոր խմբ. 27.07.2021. N 88-L)



Հիմնական փաստաթուղթ
 Հիմնական փաստաթուղթը փոփոխող իրավական ակտ

 

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքի արդյունավետությունը պարզելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 

Հանձնարարում եմ՝

 

1.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)  կենտրոնական մարմնի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումների,  զինվորական քննչական գլխավոր վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների և  մարզային քննչական վարչությունների պետերին՝
յուրաքանչյուր ամիս՝ մինչև հաջորդող ամսվա 2-ը, «MULBERRY» էլեկտրոնային համակարգով Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչություն ուղարկել տվյալ ամսվա վերջին օրվա դրությամբ վարույթում քննվող քրեական գործերի քանակի և նախաքննության ժամկետների  վերաբերյալ  տեղեկատվություն՝ «microsoft excel» ֆայլով՝ համաձայն Ձևի:

2. Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին՝
յուրաքանչյուր ամիս՝  մինչև հաջորդող ամսվա 2-ը, «MULBERRY էլեկտրոնային համակարգով Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչություն ուղարկել Կոմիտեում առկա թափուր հաստիքների քանակի, պաշտոնների անվանացանկի և այլ ստորաբաժանումներ գործուղված քննիչների  քանակի վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ ստորաբաժանումների:

3. Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետին՝
ամփոփել սույն հանձնարարականի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը և մինչև հաջորդող ամսվա 5-ը զեկուցագրով՝ ամսական  ամփոփ թվային տվյալների հետ միասին ներկայացնել Կոմիտեի նախագահին, ինչպես նաև Կոմիտեի նախագահի տեղակալներին (վերաբերելի մասով):

4. Սույն հանձնարարականի կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Կոմիտեի նախագահի տեղակալներին՝ ըստ համակարգման ոլորտների:

5. Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին,  Կոմիտեի կենտրոնական մարմնի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումների,  զինվորական քննչական գլխավոր վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների և  մարզային քննչական վարչությունների պետերին, Կոմիտեի գլխավոր քարտուղարին և Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին:

                                                                                               

                                                                                                         Հ. Գրիգորյան

 

Ձև


 

Ստորաբաժանման անվանումը

Ստորաբաժանման վարույթում քննվող քրեական գործերի քանակը

Ստորաբաժանման վարույթում 6 ամսից ավել քննվող քրեական գործերի քանակը

Ստորաբաժանման վարույթում 1 տարուց ավել քննվող քրեական գործերի քանակը

Ստորաբաժանման վարույթում 2 տարուց ավել քննվող քրեական գործերի քանակը

Ստորաբաժանման վարույթում 3 տարուց ավել քննվող քրեական գործերի քանակը

Արաբկիրի քննչական բաժին

 

 

 

 

 

 

 

 

 

 
                    Սույն Ձևի լրացման պայմաններ.

1. Գրապալատ տառատեսակ, 11 տառաչափ.
2. Նախաքննության ժամկետը հաշվարկելիս հիմք ընդունել քրեական գործ հարուցելու օրը, ամիսը, տարեթիվը, իսկ վարույթը վերսկսված լինելու դեպքում՝ վերսկսելու օրը, ամիսը, տարեթիվը:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի