Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարականը՝ հետաքննության մարմինների կողմից հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի վարույթում կարճված քրեական գործերի մասին տեղեկատվություն ներկայացնելու վերաբերյալ

23.08.2019 10:22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
 
 
 
 
Հանձնարարականը՝


 

ք.Երևան, 23.08.2019թ., N 126-Լ

 

 

 

 

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝



Հանձնարարում եմ՝

 


1.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) մարզային քննչական վարչությունների, Երևան քաղաքի քննչական վարչության և դրա ստորաբաժանումների, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարչությունների, զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության և կայազորային քննչական բաժինների պետերին՝

1) յուրաքանչյուր կիսամյակ ամփոփել  հետաքննության մարմինների կողմից հարուցված և կոմիտեի մարմնի (ստորաբաժանման) վարույթում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով կարճված քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ համաձայն Ձև 1-ի.
2) ամփոփ տեղեկատվությունը «մալբրի» էլեկտրոնային համակարգով կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժին ուղարկել մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 10-ը:

2. Կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժնի պետին՝ ամփոփել սույն հանձնարարականի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով ստացված տեղեկատվությունը և արդյունքները եռօրյա ժամկետում ներկայացնել  կոմիտեի նախագահին:

3.Սույն հանձնարարականի կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել կոմիտեի նախագահի տեղակալներին՝ ըստ համակարգման ոլորտների:

4. Սույն հանձնարարականն ուղարկել կոմիտեի նախագահի տեղակալներին, կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին:

 

Հ. Գրիգորյան



Ձև 1

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ___________________________

____________________________________________________________________________

 մարմնի/ստորաբաժանման անվանումը

 

 

Հետաքննության մարմնի կողմից հարուցված քրեական գործերի քանակը

Հետաքննության մարմնի կողմից հարուցված և

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով վարույթը կարճված  գործերի քանակը

որից՝

 

 

 

1-ին կետով

2-րդ կետով

4-րդ կետով

5-րդ կետով

 այլ

 

 

 

 

 

 

              

                                                 

 

 

 

 

 

 

 

 

Պետ՝                                       _________________________________  

                                                       ստորագրություն, անուն/ազգանուն                   

 

 

 

 

 

 

 

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի