Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարականը՝ քննչական գործողություններ կատարելիս առգրավված թանկարժեք մետաղները, քարերը, օտարերկրյա արժույթները, դրամը, չեկերը և արժեթղթերը ՀՀ կենտրոնական բանկին պահպանության հանձնելու վերաբերյալ

03.07.2020 16:08

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 
 
 
 
 
Հանձնարարականը՝


ք.Երևան, 03.07.2020թ., N 117-Լ 

 

Նկատի ունենալով, որ իրեղեն ապացույցների և այլ առարկաների պահպանման պրակտիկան չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով`



Հանձնարարում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ծառայողներին`

1) քննչական գործողություններ կատարելիս առգրավված թանկարժեք մետաղները և քարերը, օտարերկրյա արժույթները, դրամը, չեկերը և արժեթղթերը, որոնք համապատասխան քրեական գործով վարույթում կարող են ճանաչվել իրեղեն ապացույց, զննվելուց անմիջապես հետո, իրենց անհատական հատկանիշներով գործի համար նշանակություն չունենալու դեպքում, պետք է պահպանության համար հանձնվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:

2.Սույն հանձնարարականի նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչղատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերին, իսկ վերահսկողությունը' Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին' ըստ համակարգման ոլորտների:

3. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետին`

1) յուրաքանչյուր եռամսյակը մեկ ուսումնասիրել և ամփոփել սույն հանձնարարականի պահանջների կատարման վերաբերյալ տեղեկատվությունը.
2) ստացված տեղեկատվության հիման վրա կազմված զեկուցագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին:

4. Սույն հանձնարարականն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական- վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչղատական վարույթ իրականացնող մարմինների, ստորաբաժանումների պետերին:

 

 

Հ.Գրիգորյան


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի