Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Իջևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ գողության փորձ կատարելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար

28.04.2020 17:26

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Իջևան քաղաքի բնակիչը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2019թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, մուտքի փայտյա դուռը կոտրելու միջոցով ապօրինի մուտք է գործել իր տան հարևանությամբ՝ Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող՝ առանձնատան երկրորդ հարկ: Վերջինս տան տարբեր սենյակներում առկա իրերը տեղաշարժելով՝ փնտրել է գումար և թանկարժեք իրեր, սակայն արժեքավոր ոչինչ չգտնելով, իր կամքից անկախ հանգամանքներով, հափշտակությունն ավարտին չի հասցրել: Այնուհետև, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, ուրիշի գույքը ոչնչացնելու դիտավորությամբ, նա ձեռքին եղած կրակայրիչով հրկիզել է տունը՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իջևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (գողության փորձ) 3-րդ մասի 1.1 կետով և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքներ առերևույթ կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի