Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ավարտվել է երկու եղբայրների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

19.05.2022 10:03

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Նորատուս համայնքում երկու եղբայրների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ին, 40-ամյա տղամարդն իրեն պատկանող ավտոմեքենայով հիշյալ երկու եղբայրների հետ որս կատարելու նպատակով գնացել է «Կայի Դիք» կոչվող տարածք: Ժամեր անց վերջիններիս միջև  ծագած վիճաբանության ընթացքում եղբայրները ծեծի են ենթարկել 40-ամյա տղամարդուն: Վերջինս էլ ավտոմեքենայից վերցնելով նախապես իր հետ տարած որսորդական ողորկափող հրացանը, եղբայրներին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ երկու անգամ կրակել է նրանց ուղղությամբ, եղբայրներից մեկին պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, իսկ մյուսին՝ թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, որից հետո դիմել է փախուստի, սակայն 40-ամյա տղամարդն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ եղբայրները տեղափոխվել են բժշկական կենտրոն և ստացել անհրաժեշտ բուժօգնություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

        

        

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի