Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

13-ամյա աղջնակի մահը հետևանք է գլխուղեղի և թոքերի խիստ արտահայտված այտուցի

19.09.2015 15:30


ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացված քննության արդյունքում պարզվել է 13-ամյա երեխայի մահվան պատճառը։

2015 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 19:10-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել Էջմիածին քաղաքի 13-ամյա բնակչուհու դիակը:

Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ երեխայի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ստացված թիվ 109 եզրակացության համաձայն` 13-ամյա աղջնակի մահը վրա է հասել գլխուղեղի և թոքերի խիստ արտահայտված այտուցից, որը հետևանք է «Շաքարային դիաբետի»:

Ըստ փորձագետի՝ բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ երեխայի մոտ ախտորոշվել էր «Շաքարային դիաբետ, 1-ին տիպ (ինսուլին կախյալ)», իսկ դիակի դատաբժշկական հետազոտության ժամանակ հայտնաբերվել են նշված հիվանդությանը բնորոշ ձևաբանական փոփոխություններ, որով նա տառապել է կենդանության օրոք և մահվան պատճառի հետ գտնվում է ուղղակի կապի մեջ:

Դատաբժշկական փորձաքննությամբ` մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել:

Քննությունը շարունակվում է։


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի