Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Կատարվում է քննություն՝ բժշկական կենտրոնում երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

30.05.2017 16:21
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու բժշկական կենտրոնում 2015թ. ծնված երեխայի մահվան հանգամանքները:

2017 թվականի մայիսի 22-ին՝ ժամը 19:40-ին, Գյումրի քաղաքի բնակչուհուց  ահազանգ է ստացվել առ այն, որ իր մեկուկես տարեկան երեխան ունեցել է սրտի խնդիր, Գյումրի քաղաքի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ից  տեղափոխել են Երևան քաղաքի «Արաբկիր» ԲԿ, որտեղ նա մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:

Իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի