Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Քննություն է տարվում՝ պարզելու 4-ամյա երեխայի մահվան հանգամանքները

11.07.2015 15:44


ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 4-ամյա երեխայի մահվան հանգամանքները։

2015թ հունիսի 16-ին «Սուր աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունք բուժօգնության է տեղափոխվել Արմավիր մարզի Նորապատ գյուղի մանկահասակ բնակիչ և նույն գյուղի մանկապարտեզի սան, 30.08.2010թ ծնված Էրիկը, ով նույն օրն անգիտակից վիճակում տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Համաձայն դատաբժշկական փորձաքննության թիվ 96/հ եզրակացության՝ երեխայի մոտ, համաձայն հիվանդության պատմագրի տվյալների, ախտորոշվել է «Սուր աղիքային ինֆեկցիա, հիպոթերմիկ ցնցումներ», որն ուղեկցվել է կոմայով, զարգացել է կղանքի մանրէաբանական հետազոտությամբ հայտնաբերված «Շիգելլա» մանրէների ազդեցությամբ և պատճառվել է առողջությանը ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:


Դեպքի առթիվ հունիսի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասով (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ առաջացրել է մարդու մահ):

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հուլիսի 3-ին մանկահասակ տղան, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում գիտակցության չգալով, մահացել է: ԲԿ-ից պահանջվել է նրա բուժհետազոտության բոլոր փաստաթղթերը:

Նախաքննության ընթացքում տուժողի հայրը` Սերգեյ Սերոբի Ամիրխանյանը, դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմին, որով ցանկություն է հայտնել քրեական գործով վարույթում իրականացնել մահացած որդու իրավունքներն ու պարտականությունները:

Քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացնելու, երեխայի հիվանդության, մահվան պատճառները պարզելու ուղղությամբ։

Նախաքննության արդյունքներով կայացված դատավարական որոշումների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի