Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Կատարվում է քննություն՝ պարզելու ենթասպա Գեղամ Եղիազարյանի մահվան հանգամանքները

06.09.2016 14:04

ՀՀ քննչական կոմիտեի  ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու ենթասպա Գեղամ Եղիազարյանի մահվան հանգամանքները։

05.09.2016թ.՝ ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրք տանող ճանապարհը կրճատող ժայռի տակ՝ քարափի մեջ, հայտնաբերվել է նույն զորամասի ենթասպա Գեղամ Ալբերտի Եղիազարյանի դին:

Կատարվել են դեպքի վայրի և դիակի արտաքին զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Գ.Եղիազարյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի