Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Տղամարդը ձերբակալվել է՝ավազակային հարձակում կատարելու կասկածանքով

02.07.2021 17:46

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություների արդյունքում պարզվել է «Կրեդո Ֆինանս» ՈՒՎԿ ՓԲ ընկերության մասնաճյուղի աշխատակիցների վրա ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակչի է՝ ծնված 1981թ.: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. հունիսի 28-ին՝ ժամը 11:02-ից մինչև 11:04-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը ավազակությամբ հափշտակելու նպատակով, մուտք է գործել Երևան քաղաքում գործող «Կրեդո Ֆինանս» ՈՒՎԿ ՓԲ ընկերության մասնաճյուղ և որպես զենք օգտագործվող, ատրճանակին նմանվող առարկայի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հարձակվել ընկերության աշխատակիցների վրա, պահանջել գումար, այնուհետև պահանջել է բացել չհրկիզվող պահարանը,  որտեղից անձամբ հափշտակել է ընկերությանը պատկանող խոշոր չափերով, նախնական տվյալներով, 2.730.990 ՀՀ դրամ  գումար և դիմել փախուստի:

2021թ. հուլիսի 2-ին 39-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով վերոհիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում  է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի