Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Բացահայտվել են Արմավիրի մարզում կատարված գողության մի շարք դեպքեր

24.02.2021 15:41

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են Արմավիրի մարզում կատարված  գողության մի շարք դեպքեր: 

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  Երևան քաղաքի 53-ամյա բնակիչը, 2020թ. նոյեմբերի 29-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նախնական դիտավորությամբ, օգտվելով Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Երվանդ Քոչար փողոցում գտնվող արհեստանոցի դուռը չկողպված լինելու հանգամանքից, ապօրինի մուտք է գործել ներս և հափշտակել տարբեր արժողության կենցաղային իրեր՝ քաղաքացուն  պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:


Բացի այդ, 2018-2020թթ. ընթացքում, 53-ամյա տղամարդը մի քանի անգամ  երկաթյա ձողով բացելով Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցի 204 հասցեի մայթեզրին գտնվող  դիտահորի կափարիչը, ապօրինի մուտք է գործել այնտեղ և իր հետ նախապես վերցրած գյուղատնտեսական մկրատով կտրելով հեռախոսային մալուխը՝ գաղտնի հափշտակել է այն՝ ընկերությանը պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝  53-ամյա տղամարդուն  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 2-րդ մասի  2-րդ և 3-րդ կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի  3-րդ կետով (3 դրվագ):

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի