Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Դանակահարություն ռեստորանային համալիրում. կասկածյալը ձերբակալվել է

18.02.2016 18:32


ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2016 թվականի փետրվարի 17-ին ռեստորանային համալիրում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։

Փետրվարի 17-ին՝ ժամը 01։10-ի սահմաններում, «Աստղիկ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «կրծքավադակի կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1981թ. ծնված Ա.Ալեքսանյանը։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 35-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնասվածքը պատճառվել է ռեստորանային համալիրում՝ փետրվարի 17-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում,  կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ։

Դեպքի առթիվ նույն օրը  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ:

Ա.Ալեքսանյանը ճանաչվել է տուժող, սակայն չի հարցաքննվել. ըստ բժշկի տեղեկանքի՝ տուժածը վիրահատվել է, գտնվում է անգիտակից վիճակում և չի կարող ցուցմունք տալ։

Փետրվարի 17-ին իրավապահ մարմիններին է ներկայացել Երևանի 33-ամյա բնակիչը և հայտարարել, որ Ա.Ալեքսանյանին ռեստորանում ինքն է դանակահարել։ Վերջինս, որպես կասկածյալ, փետրվարի 17-ին ձերբակալվել է, մանրամնասն ցուցմունք տվել դեպքի շուրջ, հայտարարել, որ զղջում է կատարածի համար՝ նշելով, որ  տուժողը մորեղբոր որդու և նրա երեխաների կնքահայրն է և  նրան ճանաչում է 2008 թվականից։ Ըստ կասկածյալի՝ հանցաքը կատարել է ալկոհոլ օգտագործած վիճակում, որից հետո նրան տեղափոխել է հիվանդանոց:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի