Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հարուցվել է քրեական գործ՝ 36-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ

05.04.2015 19:50

 

2015 թվականի ապրիլի 5-ին` ժամը 10:20-ին, «Արմենիա» ԲԿ-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ «որովայնի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա Արմեն Նախչվանյանը:

 

Դեպքի առթիվ նույն օրը Երեւանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

 

Քննության ընթացքում պարզվել է, որ տղամարդը մարմնական վնասվածքներ է ստացել Հասրաթյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

 

Նախաքննությունը շարունակվում է:Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի