Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Բացահայտվել է Երևանում տեղի ունեցած դանակահարության դեպքը. մեղադրանք է առաջադրվել մեկ անձի

21.01.2020 11:14

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական, դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է 39-ամյա տղամարդու առողջությանը դիտավորյալ ծանր վնաս  պատճառելու դեպքը: Մեղադրանք է առաջադրվել  36-ամյա տղամարդու:

Նախնական տվյալներով՝ 2020 թվականի հունվարի 3-ին՝ ժամը 21:35-ի սահմաններում, Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած թափանցող, արյունահոսող վերք, աջակողմյան հեմո-պնեմոթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:  39-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում  պարզվել է,  որ 39-ամյա տղամարդը մարմնական վնասվածքը ստացել է 2020թ-ի հունվարի 3-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, կնոջ եղբոր հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ: Վերջինս դեպքից օրեր անց ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ  36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է, միաժամանակ դատարանը թույլատրելի է համարել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի  կիրառումը:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են ականատես-վկաներ, առգրավվել է տուժողի հագին եղած հագուստները: Նշանակվել  է դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի