Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հարուցվել է քրեական գործ՝ ընտանիքի 4 անդամների մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ

30.08.2018 19:50

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ընտանիքի 4 անդամների մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։

2018թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Արմավիր-Քարակերտ ավտոճանապարհի 25-րդ կմ-ի հատվածում «VAZ 2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է առջևից ընթացող «OPEL VECTRA A» մակնիշի   ավտոմեքենայի ձախակողմյան հետնամասին, որի հետևանքով կորցնելով մեքենայի կառավարումը՝ բախվել է իրենից աջ՝ ճանապարհի կողնակային հատվածում կայանված «SCANIA» մակնիշի MCH-700 հաշվառման համարանիշի քարշակով ավտոմեքենային։ Վթարի հետևանքով «VAZ 2107» ավտոմեքենայի վարորդը՝ Մարատ Արսենյանը, և մեքենայում գտնվող նրա երեք որդիները տեղում մահացել են:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Մ.Արսենյանը և նրա երեք որդիները ճանաչվել են տուժող։

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նշանակվել են փորձաքննություններ:




Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի