Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ավարտվել է ՀԿ ներկայացուցիչ ներկայացած անձի կողմից Չինչին համայնքի ղեկավարից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

27.06.2018 16:45

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է հասարակական կազմակերպության ծրագրերի պատասխանատու ներկայացած անձի կողմից Տավուշի մարզի Չինչին համայնքի ղեկավարից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Տավուշի մարզի բնակչուհին՝ ծնված 1981թ., զանգահարել է Տավուշի մարզի մի շարք համայնքների ղեկավարներին և ներկայացել «Ապավեն համայնքներին» բարեգործական հասարակական կազմակերպության՝ Լոռու և Տավուշի մարզերում իրականացվող ծրագրերի պատասխանատու։ Վերջինս առաջարկել է նշված համայնքները ներառել կազմակերպության կողմից իրականացվող առողջապահական, անասնապահական, շինարարական և ջերմոցային տնտեսությունների կառուցման ծրագրերի ցանկում՝ նշելով, որ դրա համար համայնքների ղեկավարները պետք է կատարեն ներդրում։ Առաջարկի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել Չինչին համայնքի ղեկավարը։

Քննությամբ պարզվել է, որ 37-ամյա կինը, ով նշված հասարակական կազմակերպությունում աշխատել է մինչև 2013 թվականը, համայնքի համար կարևոր կառուցապատման և գյուղատնտեսական ծրագրեր իրականացնելու կեղծ խոստումներ տալով, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակներով, 2016թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2017թ. փետրվարի 20-ը, համայնքի ղեկավարից հափշտակել է առանձնապես խոշոր չափի` ընդհանուր 97.000.000 ՀՀ դրամին համարժեք 200.000 ԱՄՆ դոլար գումար:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Տավուշի մարզի 37-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի