Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

38-ամյա տղամարդը կալանավորվել է՝ ընկերոջը ծանր մարմնական վնաս պատճառելու համար

23.04.2020 20:07

2020թ. ապրիլի 19-ին՝ ժամը 23.40-ին, «Աբովյան ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել  այն մասին, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի 35-ամյա բնակիչ:

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020թ. ապրիլի 19-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր տանող ավտոճանապարհի «Կանալ» կոչվող տարածքում,  նախկինում միմյանց հետ ունեցած պարտք ու պահանջի հարցը պարզելու շուրջ երկու ընկերների միջև առաջացած վիճաբանության ընթացքում, 38-ամյա տղամարդը իր հետ նախապես վերցրած դանակով մեկ անգամ հարվածել է 35-ամյա ընկերոջ որովայնին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի  (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով նախատեսված արարքն առերևույթ կատարելու համար: Վերջինիս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի