Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ավարտվել է հերթապահություն իրականացնող ճանապարհային ոստիկանության տեսուչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

19.06.2015 16:27


ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ճանապարհային ոստիկանության տեսուչի նկատմամբ  բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2015 թ. մարտի 09-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, քաղաքացի Ս.Նավասարդյանը, ևս 4 անձանց հետ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մոտեցել է  Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու սկզբնամասում ուժեղացված ծառայություն իրականացնող ՀՀ ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներին:

Ս.Նավասարդյանը հեգնանքով հարցրել է, թե արդյոք տեսուչները չե՞ն կանգնեցրել իրենց ավտոմեքենան, ապա՝ առաջարկել իր համար ծխախոտ գնել։ Չենթարկվելով ծառայության վայրից հեռանալու և ծառայությանը չխոչընդոտելու՝ ճանապարհապարեկային ծառայության տեսուչ Ա.Քոչարյանի օրինական պահանջներին՝ Նավասարդյանը հայհոյել է, տեսուչի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ Ս.Նավասարդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի