Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Կրակոց Երևանում. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ, լուսանկարներ)

19.08.2021 10:47

2021թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 23:20-ին,  ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Բակունցի փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանություն է և կրակոց:

Հաջորդ օրը՝ ժամը 00:05-ին, «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ սրունքի բաց հրազենային վիրավորումով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 50-ամյա բնակիչ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել է արնանման հետք, փամփուշտի գնդակ և այլ առարկաներ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի