Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Աջափնյակում 54-ամյա տղամարդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել (Լուսանկարներ)

03.09.2015 17:03


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է 54-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձեռնարկված քննչական և օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, սպանության շարժառիթը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. օգոստոսի 31-ին Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 41-րդ շենքի 14-րդ  բնակարանում հայտնաբերվել է 54-ամյա Վ.Աղաջանյանի դին՝ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն), որի շրջանակներում, կատարված սպանության կասկածանքով, ձերբակալվել է Ռ.Մկրտումյանը:

Նախաքննությամբ  պարզվել է, որ Ռ.Մկրտումյանը Երևան քաղաքի Մարգարյան 41-րդ շենքի 14-րդ բնակարանում ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած բացովի դանակով, բազմաթիվ հարվածներ է հասցրել նշված տան բնակիչ Վ.Աղաջանյանի կրծքավանդակի շրջանում՝ սպանելով նրան:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ռ.Մկրտումյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Ռ.Մկրտումյանի նկատմամբ որպես խափանման միջոց  կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Ռ.Մկրտումյանի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի լրացուցիչ զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը։

Ռ.Մկրտումյանի մասնակցությամբ դեպքի վայրում կատարվել է քննչական փորձարարություն, որի ընթացքում նա նկարագրել է տեղի ունեցած իրադարձությունները։

Նախաքննությունը շարունակվում է:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և  լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Լուսանկարները՝ դեպքի վայրից և քննչական փորձարարությունից


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի