Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Գողություն ավտոմեքենայից (տեսանյութ)

20.02.2019 16:18

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայից առերևույթ գողություն կատարած անձանց ինքնությունը։

Նախնական տվյալներով՝ 2019թ. հունվարի 25-ին՝ ժամը 16:10-ից մինչև 16:20-նն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք բացել են Երևան քաղաքի Հ.Հովսեփյան փողոցում կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցը, գաղտնի հափշտակել ավտոմեքենայի մարտկոցը՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են տարածքում առկա տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսագրությունների մեջ երևում է, թե ինչպես երկու երիտասարդներ մոտենում են նշված ավտոմեքենային, քաշելու միջոցով բացում են ավտոմեքենայի շարժիչի ծածկոցը, հափշտակում էլեկտրական մարտկոցը և հեռանում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի