Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ավազակային հարձակում՝ Արմավիրի մարզում

15.10.2021 12:54

2021թ. հոկտեմբերի 14-ին` ժամը 20:05-ին, քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, մի կին բժշկական դիմակով մուտք է գործել Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող դեղատուն, որտեղ դանակով սպառնացել է իրեն, ապա բացելով դեղատան դրամարկղը, հափշտակել է գումար՝ և հեռացել։

Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, անհայտ կինը ավազակություն կատարելու եղանակով, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, որպես զենք օգտագործվող դանակով հարձակվել է վերոհիշյալ հասցեում գործող դեղատան աշխատակցի վրա և վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել է զգալի չափի՝ 57.000 ՀՀ դրամ գումար։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգքրի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի