Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Արարատի մարզի բնակիչը ձերբակալվել է՝ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով

29.01.2021 14:17

2021թ. հունվարի 27-ին՝ ժամը 4:00-ին, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակչուհին ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նախորդ օրը՝ հունվարի 26-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, դիմակավորված անձինք ապօրինի մուտք են գործել իր տուն, կպչուն ժապավենով կապել են ոտքերն ու ձեռքերը, հափշտակել են 200.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր ու դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակությունը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կպչուն ժապավենի կտրտված կտորներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն գյուղի բնակիչ է:

Վերջինս ձերբակալվել է՝ վերոնշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործությունը կատարած մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում, է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի