Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ավազակությամբ զուգորդված սպանություն Գյումրիում (Լուսանկարներ)

18.05.2017 12:53

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ շահադիտական դրդումներով, ավազակությամբ զուգորդված սպանության դեպքի առթիվ։

2017  թվականի մայիսի 18-ին՝ ժամը 01.10-ին,  ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի  հրշեջ փրկարար ջոկատից ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի 71 ա շենքի բնակարաններից մեկում արձանագրվել է փակ դուռ: Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանի խոհանոցում հայտնաբերել է նույն տան բնակիչ  Արթուր Աշոտի Հարությունյանի դին՝ բռնության հետքերով:

Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ բնակարանի գույքը տեղաշարժված է, խառնված, դարակների և պահարանների մեջ գտնվող իրերը՝ գետնին թափված: Խոհանոցի հատակին բերանքսիվայր հայտնաբերվել է Արթուր Հարությունյանի դին՝ գլխի շրջանում վնասվածքներով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով և կատարվում է նախաքննություն:  Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ:

Արթուր Հարությունյանը ճանաչվել է տուժող,  օպերատիվ հանձնարարություն է տրվել ոստիկանության Մուշի բաժնին ձեռնարկելու համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի  հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, հնարավոր ականատես վկաներին հայտնաբերելու նպատակով:

Որոշումներ են կայացվել՝ Արթուր Հարությունյանի դիակից մազի, արյան, եղունգների կտրվածքների, մատնահետքերի նմուշներ ստանալու մասին, հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ դեպքի վայրի հարևանությամբ բնակվող անձինք:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի