Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Պռոշյան գյուղի բնակիչ Ա.Թադևոսյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

03.03.2015 21:12

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Պռոշյան գյուղի բնակիչ Ա.Թադևոսյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

2015 թվականի մարտի 3-ին` ժամը 14:05-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Կոտայքի Պռոշյան գյուղից բուժօգնության է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ, 1982 թ. ծնված Ա.Թադևոսյանը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատվ-քննչական խումբը: Դեպքի վայրում` Պռոշյան գյուղի Անդրանիկ և Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող Կարոտ Մկրտչյանի անվան պուրակի ձախ հատվածում, կատարված զննությամբ հայտնաբերվել է արնանման հետք, 5 հատ պարկուճ և մեկ գնդակ:

Նկատի ունենալով, որ դեպքի հիման վրա նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու հիմքեր` Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի առաջին մասով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտելու, առաջ քաշված վարկածներն ստուգելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի