Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ավարտվել է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի նախաքննությունը

16.02.2022 11:49

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ 2021թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում Արմավիրի մարզի 31-ամյա բնակիչը, ալկոհոլ օգտագործած վիճակում, Մյասնիկյան գյուղի իրենց տուն գալով նկատել է հոր ահազանգով այցելած ոստիկանության ծառայողների: Տղամարդը վերջիններիս հասցեին հայհոյանքներ է հնչեցրել և չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, իսկ ոստիկաններից մեկի նկատմամբ գործադրել է առողջության համար ոչ վտանգավոր բռնություն: Այնուհետև սկսել է քարեր նետել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, սակայն դրանք չեն դիպել վերջիններիս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի